▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 հայեր անսպասելի հայտնվել են Բաքվի օդանավակայանում

«Չինական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ուղեւորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Պեկին-Թբիլիսի չվերթը եւ որում գտնվել են նաեւ 5 հայեր, կատարել է պարտադրված արտակարգ վայրէջք Բաքվում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Ինքնաթիռի 5 հայերից 3-ը Հայաստանի քաղաքացիներ են եղել, 2-ը՝ ազգությամբ հայեր, բայց այլ պետությունների քաղաքացիներ: Անձնակազմի անդամների բացատրության համաձայն, ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում՝ մառախուղի պատճառով: Ինքնաթիռի հայ ուղեւորներին ուղեկցել են օդանավակայանի չեզոք գոտի ու այնտեղ են մնացել 12 ժամ, մինչեւ մառախուղը ցրվել է եւ շարունակվել է չվերթը Ադրբեջանից Վրաստան: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին