▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի օրը նա շտապ ինձ տանից բան պետք է բերեր. Ճըվճվ Արոյի որդու՝ Սարգիսի կինը հղի է

 

Armtimes.com-ը գրում է. Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի կինը՝ Սարգիս և Սերժ Վարդանյանների մայրը՝ տիկին Նարինեն, սթրեսի մեջ է: 

«Ինքը հիմա շատ վատ վիճակում է». կայքին փոխանցել է նրա հարսը՝ հունվարի 8-ի ողբերգական վթարի մասնակից Սարգիս Վարդանյանի կինը՝ Ռաֆայելան:

Ռաֆայելան կայքի հետ զրույցում նշել է, որ ողբերգական վթարի օրը՝ ամուսինն իր մոտ հիվանդանոցում է եղել: Ռաֆայելան հղի է, առաջնեկին են սպասում, եւ առողջական խնդիրների պատճառով «Էրեբունի» ԲԿ-ում բուժում է ստանալիս եղել.

«Մենակ կարող եմ ասել, որ ես իրեն այդ օրը ուղարկել եմ տուն, տանից ինձ շտապ բան պետք է բերեր, հիմա չեմ ուզում շատ մանրամասնել: Պետք է դա բերեր ինձ մոտ եւ մենք իրար հետ մնայինք հիվանդանոցում: Չի հասցրել մտնել տուն, դեպքը եղել է»,- ասաց Ռաֆայելան:

Դիտարկմանը, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Սարգիս Վարդանյանն այդ օրը ընկերների հետ հավաքույթի է եղել եւ խմիչք օգտագործել, նրա կինը պատասխանեց.

«Դա սուտ է, նման բան չկա, հաստատ գիտեմ, որ ինքը խմիչք չի օգտագործել, ինձ մոտ է եղել»,- ասաց Սարգիս Վարդանյանի կինը:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին, Երեւանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ հանդիսացած «BMW X6»-ի վարորդը, ով եղել է Երևանի քաղաքի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արոյի (Արա Վարդանյան) որդի Սարգիս Վարդանյանը, ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: 

Ավտովթարի հետևանքով ՝ ՃՈ ոստիկանության տեսուչ Արեգ Դավթյանը հիվանդանոցի ճանապարհին մաhացել էր,  ՃՈ  մեկ այլ ծառայողի՝  Խաչիկ Գասպարյանի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում. նա գտնվում էր թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ էլ մահացավ:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին