▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի ընտանիքը սպառնում է անցնել սահմանը և քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից

Ադրբեջանական մի շարք լրատվակայքեր, հղում անելով «A24.az»-ին՝ գրում են, որ իրավապահ մարմինների գործողություններից դժգոհ Բեյլաղանի շրջանից ընտանիքը գտնվում է Ադրբեջանի սահմանին, սպառնում է անցնել սահմանը և քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից։ Այդ մասին կայքի խմբագրությանը հեռախոսազանգով հայտնել է ընտանիքի անդամներից՝ Ռահիլա Քարիմովան։ 
Տեղեկությունը տարածվել է հունվարի 8-ին և մինչ օրս այդ ընտանիքի հետագա ճակատագրի մասին ադրբեջանական կայքերում որևէ տեղեկություն չկա: Չի բացառվում, որ նրանք ձերբակալված լինեն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից։

Ալեն Ղուլյան

 

 Alen Ghulyan-ի լուսանկարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին