▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նա իմ մայրը չի, պոյեզի միջի անբարոյական կին է». մարտունեցի տղամարդը խեղդամահ է արել մորը

 

1in.am-ը գրում է. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Հովհաննես Ս.-ի գործի դատական քննությունը:

48-ամյա Հովհաննեսը բնակվել է մոր՝ Գրետայի հետ:

Վերջինս տեսողական ու առողջական այլ խնդիրներ է ունեցել, նրան խնամել, նրա համար հոգ են տարել ծանոթները, իսկ որդին ՝ Հովհաննեսը, մոր խնամքով չի զբաղվել, նրան «որպես մայր չի ընդունել», հաճախ վիճել է հետը, սպառնացել է սպանել, բայց մայրը հաշտվել ու համակերպվել է որդու հետ:

Հովհաննեսը, ըստ դատական ակտի, մշտական աշխատանք չի ունեցել, հաճախ մորից է գումարներ պահանջել:

Գրետան, վախենալով որդուց, իր ոսկե զարդերը, խնայած գումարներն ու փաստաթղթերը որդուց թաքցնելու համար պահ է տվել ծանոթուհուն:

2017 թվականի հունիսի 18-ին, ժամը 19-ի սահմաններում Հովհաննես Ս.-ն մոր հետ հերթական վիճաբանության ժամանակ մորը սպանելու դիտավորությամբ պղնձե մեկուսիչով մալուխը փաթաթել է մոր պարանոցին, հանգույցով ձգել ու խեղդամահ է արել նրան:

Երբ մոր ծանոթ Համբարձումը զանգել է նրա հեռախոսին, Հովհաննեսն անջատել է հեռախոսը: Համբարձումը անհանգստացել է Գրետայի համար, գնացել է նրանց տուն: Հովհաննեսին տեսել է լոգարանից դուրս գալիս: Ցանկացել է ներս մտնել, տեսնել՝ ինչպես է Գրետան: Բայց Հովհաննեսը նրան թույլ չի տվել առաջ գնալ ու տանից դուրս է հանել, իսկ ինքը դիմել է փախուստի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին