▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում ռուս գիտնական է կորել

Ադրբեջանում կորել է ՌԴ քաղաքացի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը,-տեղեկացնում է gazeta.ru-ն:

Տեղեկատվության համաձայն՝ Չուլկովը Գյանջա է հասել հունվարի 3-ին և իջևանել մասնավոր հյուրատանը:

Տանտիրուհու փոխանցմամբ՝ հունվարի 5-ին նա ցանկացել է գնալ ու տեսնել Գյոյգյոլ լիճ: Հյուրատան տանտերը խորհուրդ է տվել տաքսիով գնալ, սակայն Չուլկովը որոշել է ոտքով տեղ հասնել: Տանտիրոջ խոսքով՝ մինչ լիճ հասնելը՝ զորամաս կա, որտեղ էլ, հավանաբար, մտել է Չուլկովը, քանի որ ժամեր անց հյուրատուն են գնացել անվտանգության ծառայության աշխատակիցները, խուզարկել գիտնականի սենյակն ու տարել նրա իրերը:

Հունվարի 9-ին անվտանգության ծառայության աշխատակիցները հայտարարել են, թե արդեն բաց են թողել գիտնականին, սակայն նա  այդպես էլ չի այցելել հյուրատուն և ոչ էլ հետ է վերադարձել հայրենիք: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին