▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Մռութներից» մինչև ջուրը պղտորողներ, դաշտը մտնողներից մինչև «վեշերը հավաքողներ»

Մեր մտորումները կապված են երեխաների հետ. հայերի 15-20%-ն ունեն այդ հիվանդությունը. Լուսինե Բեկիրսկա Թամազյան

Շատ ծանր փուլ է եղել իմ կյանքում, չէի սպասում նրանից, որ թիկունքից կհարվածի. Եվա Բաղդասարյան

Ընտրության առաջ էի կանգնած՝ կամ պետք է ընտրեի ընտանիքս, կամ մնայի հայրենիքում. Անժելա Բարխուդարյան

Զգուշացման ազդերի հիմնական տարբերությունը



2018-01-13 14:47:17

ԱՄՆ պետքարտուղարությունը հունվարի 10-ին ներկայացրել է ուղեւորությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման նոր համակարգ, որտեղ նշվում է, որ Ադրբեջան այցելողները պետք է հավելյալ նախազգուշությունների դիմեն. խորհուրդ է տրվում այնտեղ ճամփորդելու դեպքում միշտ տեղեկացված լինել ապահովության սպառնացող վտանգների մասին եւ խիստ զգուշություն պահպանել` միշտ նկատի ունենալով ահաբեկչության հավանականությունը, հատկապես երկրի որոշ շրջաններում:

 

Միեւնույն զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը Արցախ չայցելելու կոչ է արել իր քաղաքացիներին, նկատի ունենալով այն իրողությունը, որ այնտեղ հաճախակիորեն արձանագրվում են զինյալ եւ նույնիսկ հրթիռային ընդհարումներ:

 

Նաեւ, զգուշացումներում հանձնարարվում է հեռու մնալ հատկապես սահմանային շրջաններից եւ շեշտվում է, որ ամերիկյան կառավարությունը չի կարող Արցախ այցելած իր քաղաքացիներին օգնության հասնել, որովհետեւ ամերիկացի պաշտոնատարներին արգելվում է Արցախ մուտք գործել` ակնարկելով Արցախ չայցելելու Բաքվի ազդարարությունները:

 

Արցախի վերաբերյալ ամերիկյան որոշման ավելի վերլուծական հայացքը ընդգծում է որոշ պաշտոնական ընկալումներ:

 

Այսպես. Արցախ այցելելու վտանգավորությունը այս դեպքում վերագրվում է կիսապատերազմական իրավիճակին: Նշվում են զինյալ եւ հրթիռային ընդհարումները, որոնցից զերծ մնալու համար խորհուրդ  է տրվում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Արցախ:

 

Ավելի մասնավորելով, ԱՄՆ պետքարտուղարությունը ճշտում է շփման գծի գոտին կամ սահմանային շրջանները, որտեղ անհրաժեշտության դեպքում ամերիկյան կառավարությունը չի կարող իր քաղաքացներին օգնության հասնել:

 

Երբ նշվում է, որ ամերիկացի պաշտոնատարներին արգելվում է այցելել Արցախ` նշելով Բաքվի կողմից փոխանցված ազդարարությունները,  դա նշանակում է, որ արգելքը վերաբերվում է  միայն պետական պաշտոնյաներին, մինչ քաղաքացիներին պարզապես կոչ  է արվում զգուշանալու այցելելուց, ինչը պարտադիր բնույթ կամ օրենքի կարգով արգելք չի ենթադրում: Նույնիսկ պետական պաշտոն ունեցողների համար նման արգելքի հարցը թեական իմաստ ունի. երբ նահանգային մակարդակի վրա սկսվել է եւ շարունակելի բնույթ ունի Արցախի անկախության ճանաչումը, առնվազն տարակուսելի է թվում նահանգային եւ քաղաքային մակարդակների վրա գործող եւ պետական կառույցների մաս կազմող անձնավորությունների նման արգելքի կիրառելիությունը։

Մինչ, միեւնույն հայտարարությունում Ադրբեջանը դասվում է ահաբեկչական կարողականություն ներփակող աշխարհագրական տարածքների շարքին, որտեղ թիրախ են հասարակական վայրերը: Այստեղ եւս կոչը նախազգուշական է:

 

Տարբերությունը հիմնական է. Արցախի դեպքում զգուշացումը կիսապատերազմական իրավիճակի հավանական հետեւանքների մասին է, եւ կենտրոնանում է հատկապես սահմանային գոտու վրա, մինչ Ադրբեջանին վերաբերող ազդը ուղղակի աշխարհի այսօրվա սպառնալիքի՝ ահաբեկչության հետ է կապված. եւ երբ չի ճշտվում ահաբեկչական տարրերի Ադրբեջան ներթափանցման երեւույթը, դա նշանակում է նաեւ, որ Ադրբեջանը ինքն ահաբեկչություն արտադրող երկիր կարող է համարվել, հատկապես զգուշացման խստությունն ու ընդգծումները նկատի ունենալով:

 

ԱՄՆ-ը ահաբեկչություն-հակաահաբեկչություն բեւեռների շուրջ փորձում է ձեւավորել այսօրվա աշխահակարգային խնդիրները: Երկրների դասակարգումներն ու դրանց կապված քաղաքականության մշակումը այսօր առաջին հերթին այս պիտակավորումները նկատի ունի եւ այս առանցքի շուրջ է ուրվագծվում: Ադրբեջանի դեպքում ահաբեկչության վտանգին առընթեր Վաշինգտոնը վստահաբար գիտի, բայց այժմ այդ մասին չի բարձրաձայնում, որ Բաքուն ինքը իբրեւ ռազմաքաղաքական համակարգ ահաբեկչական պետական միավոր է: Քաղաքական շահերի բախման հետագա որեւէ կետին, ներքին ահաբեկչական կարողականությանն առընթեր իբրեւ զգուշացում անպայման ընդգծվելու է նաեւ ադրբեջանական պետական ահաբեկչությունը:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

 

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.