▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական բանակի դեմ իրականացվող սադրանքները ծանր հետևանքներ են ունենում ադրբեջանցիների համար

Հայկական բանակի ու զինվորի դեմ իրականացվող ադրբեջանական կողմի սադրանքները ծանր հետևանքներ են ունենում հենց ադրբեջանցիների համար: Դա է փաստում սահմանամերձ գյուղերի բնակիչների տագնապը, զոհված երկու զինծառայողները, որոնց մասին պաշտոնական տեղեկություն չի տրվել, զոհերի մասին տեղեկությունը բացահայտել են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսինքն հնարավոր է ավելի շատ զոհված զինծառայող եղած լինի:

Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի երկրի բանակը կրկին իբր «անպարտելի» ներկայացնելու հարցում: Երկրի պաշտպանության նախարարն էլ իր հերթին խնդիրներ ունի իր պաշտոնի հետ կապված, այդ պատճառով մի շարք զինվորների և հավանական է նաև խաղաղ բնակչության կյանքի հաշվին փորձելու է բանակը իբր մարտունակ տեսանկյունից ներկայացնել:

Սակայն ոչ երկրի, ոչ բանակի ղեկավարությունը հաշվի չի առել, որ սահմանամերձ բնակավայրերում կառուցած մսամթերքի գործարանների սառնարանները լցվելու հատկություն ունեն և հնարավոր չի այդքան քանակությամբ զինվորի դիակ պահել դրանց սառնարաններում:

Երևի հենց այդ պատճառով էլ դիվերսիայի կամ այլ սադրանքների արդյունքում զոհված զինծառայողների դիակները գիշերով տեղափոխում են իրենց բնակավայրեր ու առանց ավելորդությունների թաղում են միայն հարազատների ներկայությամբ:

Հայկական բանակի ոչ մի զինծառայող իր զոհված ընկերոջ վրեժը օդում կախված չի թողնի: Ինչքան էլ սահմանին ադրբեջանցիները փորձեն իրավիճակը սրել , միևնույնն է դրանից միշտ տուժել և տուժում են ավելի շատ իրենք:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին