▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Հրազդանում. 4 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց

 

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 14-ին, ժամը 01:22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 31 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 QD 276  եւ «BMW» մակնիշի 05 AN 010 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 24-ամյա Խ. Ն.-ն, 22-ամյա Ա. Ղ.-ն, 23-ամյա Ա. Հ.-ն եւ 22-ամյա Լ. Մ.-ն հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին