2018 թվականի հունվարի 12-ին մահացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վաստակաշատ աշխատակից, գեներալ-մայոր Ռաֆիկ Վահագնի Զարգարյանը:
Ռաֆիկ Զարգարյանը ծնվել է 1948 թվականին Էջմիածին քաղաքում: 1977 թվականին զինվորական ծառայության է անցել պետական անվտանգության մարմիններում, զբաղեցրել տարբեր պաշտոններ: 1998 թվականին նշանակվել է Ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում:
Ծառայության մեջ բազմաթիվ ձեռքբերումների համար բազմիցս պարգեւատրվել է ՀՀ պետական մեդալներով, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ եւ այլ գերատեսչությունների պարգեւներով: ՀՀ ազգային անվտանգության ծառայության անձնակազմը սգում է Ռաֆիկ Վահագնի Զարգարյանի մահը եւ իր խորը ցավակցությունը հայտնում նրա ընտանիքին, մերձավորներին եւ ընկերներին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Ռաֆիկ Զարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 14-ին ժամը 18:00-ին Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունվարի 15-ին ժամը 12:30 Էջմիածնի Շողակաթ եկեղեցում: