▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին

 

 

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։

Ժամը 06։40-ի սահմաններում Kia Sorento մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին եւ հայտնվել ջրանցքում։

Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այս առթիվ գրել է.

«Խորը ցավով հայտնում եմ, որ այսօր մահացել է ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյանի որդին՝ Ռոբերտ Ստեփանի Գալստյանը։ 
Հոգեհանգիստը տեղի կունենա` Նոր Նորքի սբ, Սարգիս եկեղեցում վաղը՝ 17.01.2018 ժամը 17:30 -ից։ հուղարկավորության արարողությունը` 18.01. 2018, ժամը 13:00 Մարալիկ քաղաքի գերեզմանատանը»։

Լուսանկարում՝ Ստեփան Գալստյանը

Լուսանկարում՝ Ստեփան Գալստյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին