▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայտնի ռեմբո-լաչառներից մինչև անհայտ ահաբեկիչներ,քյառթու փոքրիկ երգիչից մինչև վաստակավոր յաիսնիցաներ

Եթե այս տարիքում լինեի, այնպես կանեի, որ մայրս ողջ լիներ.Սարգիս Գրիգորյան

Վախենալ, կծկվել, չխոսել. Հարություն Մովսիսյանը մերօրյա «միջակությունների» մասին

Երբ Արփի Գաբրիելյանը գիտի միայն Վենետիկի ջրանցքների, սակայն ոչ վենետիկյան փառատոնների մասին

Հունվարի 27-ին՝ Սուրբ Սարգսի տոնին, սեր խոստովանելու լուծումը գտնվել է



2018-01-16 13:56:20

Երիտասարդների ու սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի հունվարի 27-ին, իսկ սիրո խոստովանությանը «Բուկինիստի» առաջարկով՝ կարող եք պատրաստվել մինչև հունվարի 24-ը:

Գրախանութն Արարատյան հայրապետական թեմի հետ մշակել է «Գրքերով սիրո խոստովանություն» ծրագիրը, որն անցած տարի մեծ արձագանք է ունեցել:

«Առաջարկում ենք սիրո խոստովանություն անել գրքով: Սիրո արկղերը տեղադրված են «Բուկինիստի» բոլոր գրախանութներում:

Կարող են գալ, 20 տոկոս զեղչով գնել ցանկացած գիրք, գաղտնի էջանիշերի վրա գրել այն մարդու անունն ու հեռախոսահամարը, ում ցանկանում են նվիրել, որից հետո մենք կապ կհաստատենք տվյալ անձի հետ ու կտեղեկացնենք, որ գաղտնի գրքասերի կողմից նվեր ունի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց գրախանութի PR մենեջեր Անի Ղազարյանը՝ հավելելով.

«Այս տարի մեզ միացել է «ՀայՓոստ»-ը, և քանի որ հունվարի 28-ն էլ Հայոց բանակի օրն է, զինվորների համար նույնպես անակնկալ ունենք: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գիրք գնել ու նվիրել զինվորներին, կարող են նախագծի շնորհիվ իրականացնել՝ գրելով զորամասի հասցեն: Մենք այն անվճար կառաքենք: Նշեմ նաև այն, որ այս տարի էջանիշերը կոդավորել ենք, քանի որ անցած տարի եղել են դեպքեր, երբ տղաներն աղջիկներին գրքեր էին նվիրել, բայց նրանք չեկան ստանալու: Այս տարի, եթե նման դեպքեր լինեն, գնորդը կստանա իր գիրքը: Կոդերը կհրապարակենք»:

Անիի փոխանցմամբ՝ անցած տարի ավելի շատ միմյանց գիրք են նվիրել ամուսինները: Զավեշտալի դեպքեր էլ են եղել. մի երիտասարդ միանգամից 5 աղջկա է գիրք նվիրել:

Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ տեղեկացրեց, որ ուրբաթ երեկոյան փոքրիկ համերգ կլինի, կօրհնեն երիտասարդներին, գրախանութի «Մետրոնոմ»մասնաճյուղ կհրավիրվեն նրանք, ովքեր ունեն գաղտնի գրքասեր ու օրհնության և համերգի ներքո կստանան նվերները: Կլինի նաև պատարագ, ինչպես նաև կպարգևատրվեն ծառայության մեջ աչքի ընկած զինվորները:

Անի Կարապետյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.