▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման համար ձերբակալված հայը ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի քաղաքացի է

Ստամբուլում մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեջ մեղադրվող անձը՝ 24-ամյա Մ. Մ.-ն, ում թուրքական լրատվամիջոցները ներկայացրել էին որպես Հայաստանի քաղաքացի, իրականում Թուրքիայի քաղաքացի է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է  ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Թուրքիայում պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեղադրանքով ձերբակալված հայը Հայաստանի քաղաքացի չէ, Թուրքիայի քաղաքացի է»,- հայտնել է Բալայանը:

Հիշեցնենք, որ օրերս թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ին, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ներբեռնման ու տարածման համար: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին