▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորատուսցի Ալիկի թիկնապահը հետաքրքրվել է՝ Մուշեղ Մուշեղյանը հիվանդանոցո՞ւմ է, թե՞ մորգում

armtimes.com-ը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատարան Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր շարունակեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցածաղմկոտ սպանության գործով դատական նիստը:

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Դատարանն այսօր շարունակեց վկաների հարցաքննությունը: Մասնավորապես այսօրվա նիստում հարցաքննվեց վկա Լեւոն Մեսրոպյանը: Վկան ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Գեղամին (Պետրոս Իսրայելյանին): Հարցին, թե ի՞նչ է հայտնի 2016 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած դեպքից, վկան պատմեց, որ հոկտեմբերին իրեն է զանգահարել Արոն (խոսքը Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի մասին է,-հեղ.) եւ հայտնել, որ գտնվում է հիվանդանոցում: Դատավորի հարցին, թե որտե՞ղից է ճանաչել «Արոյին», վկան ասաց՝ ուսանողական տարիներից «մի տեղից ճանաչել եմ», ապա շարունակեց, որ հոկտեմբերին գնացել է հիվանդանոց Արոյին տեսության, վերջինը նրանից հետաքրքվել է՝ արդյոք վարդենիսցի Վահագն Մանուկյանին ճանաչում է, թե՝ ոչ, ապա դրական պատասխան ստանալուց հետո Արա Վարդանյանը վկային ասել է, որ Վահագնը իրեն գումար է պարտք եւ այժմ բուժման համար այդ գումարը հարկավոր է իրեն: Արա Վարդանյանը հայտնել է, որ Վահագնը իրենից 20 հազար դոլար պարտք է վերցրել, որից 2000 դոլարը չի վերադարձրել. «Թող բերի տա»,- ասել է նա: «Ասի` փոքր քաղաք ա, կփորձեմ գտնել: Դուրս եմ եկել, Մուշեղ Մուշեղյանն է (դեպքի օրը սպանված) մոտեցել ինձ, ասել է` Արոն հիվանդ պառկած է, թող իրան չտեսնի Վահագնը, կասես ինձ գա տեսնի: Եկել եմ, խաբար եմ արել, որ գնա Արոյին տեսնի»,- պատմեց վկան: Նա ասաց, որ այդ օրը հիվանդանոցում են եղել Մուշեղ Մուշեղյանը, Չարբախցի Գեղամը, Ռուբեն Խաչատրյանը:

Դատավորի հարցին՝ իսկ դեպքի հետ կապված ի՞նչ գիտեք, վկան նշեց. «էն ինչ կամպյուտրով գիտեմ, էդ ա»: Դատավորի ճշտող հարցին, թե ի՞նչ է հայտնի, վկան պատասխանեց, որ իմացել է, որ երկու հոգի մահացել է, թե ինչ հանգամանքներում՝ չգիտի, չի էլ լսել, քանի որ Ռուսաստանից նոր է եկել:

Դատարանում ցուցմունք տվեց նաեւ վկա Միսակ Միրիջանյանը: Նա դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Ալիկին (Արա Բանդուրյանին) եւ Արմեն Գասպարյանին (Բդո): Դատարանի հարցին ի պատասխան վկան ասաց, որ Ալիկ Բանդուրյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Ասաց, որ հայրը բժիշկ է, Ալիկ Բանդուրյանին ճանաչել է 6 տարի առաջ այն ժամանակ, երբ Ալիկի մայրը բուժվել է իր հոր մոտ:

«Առանձնապես տենց տեղեկացված չեմ, ինտերնետից իմացել եմ, որ ինչ-որ գեղեցկության սրահում դեպք ա եղել, կռիվ, վիճաբանություն: Չեմ հիշում՝ ում միջեւ ա վիճաբանություն եղել»,- այսպես սկսեց իր ցուցմունքը վկա Միրիջանյանը: Դատավորն ասաց, որ Գասպարյանը եւ Բանդուրյանը տվյալ պահին ամբաստանյալի կարգավիճակ ունեն, իրեն հայտնի՞ է, թե ի՞նչ պատճառով, վկան բացասական պատասխան տվեց: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին` արդյոք վկան դեպքի օրը ամբաստանյալ Արմեն Գասպարյանի հետ խոսե՞լ է, թե՝ ոչ, վկան ասաց, թե չի հիշում: Մյուս մեղադրողի հարցին, թե հայրն ի՞նչ մասնագիտություն ունի, վկան ասաց՝ վիրաբույժ է: Հարցին արդյո՞ք վկան երբեւիցե ամբաստանյալ Արմեն Գասպարյանի, կամ Ալիկ Բանդուրյանի խնդրանքով որեւիցե հիվանդի  առողջական վիճակի, կամ դիակի մասին տեղեկություն  ճշտել է եւ հայտնել նրանց, վկան ասաց՝ ինչքան գիտի Ալիկը հեռախոսահամարը չունի, իսկ Արմեն Գասպարյանը իրեն զանգահարել է տարբեր հեռախոսահամարներից. «տենց քրեական գործով չի եղել, որ խնդրեն, նման բան չի եղել»,- այսպես պատասխանեց վկան: Մեղադրողները միջնորդեցին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ էական հակասություններ տեսնելով այսօր դատարանում տված ցուցմունքների եւ քննիչի մոտ տված ցուցմունքների միջեւ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին