▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր հակագրիպային պատվաստանյութը կարող է մեկընդմիշտ լուծել գրիպի խնդիրը

Գիտնականները զգուշացնում են գրիպի համատարած համաճարակի մասին 1918 թվականի իսպանական գրիպի օրինակով, որին զոհ էր գնացել մոտ 50 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Նրանց կարծիքով նման համաճարակի բռնկումը շատ հավանական է:

Նման մի իրավիճակին հակազդելու համար գիտնականները ձեռնամուխ են եղել ստեղծելու համընդհանուր մի պատվաստանյութ: Մերիլենդ նահանգում գտնվող Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները հավաստիացնում են, որ ունիվերսալ պատվաստանյութը շուտով պատրաստ կլինի:

«Սա լինելու է մի պատվաստանյութ, որը կպաշտպանի գրեթե ամեն տեսակի վարակներից: Այն արդյունավետ կլինի անգամ սեզոնի փոփոխման ժամանակահատվածում»,- ասում է դոկտոր Էնթոնի Ֆաուչին:

Գիտնականների կարծիքով այս նոր համընդհանուր պատվաստանյութի ի հայտ գալու պարագայում այլևս չի լինի անհրաժեշտություն պատվաստում ստանալ ամեն տարի:

«Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես սպասում ենք, և կենդանիների վրա փորձարկումները գրանցեն դրական արդյունք, մենք կունենանք ունիվերսալ պատվաստանյութ գրիպի և այլ վարակների դեմ մի քանի տարում»,- ասում է Փիթեր Փեյլիսը Իքահնի համալսարանի բժշկական դպրոցից:

Համընդհանուր պատվաստումը նաև կվերացնի հետագա թանկարժեք հետազոտություններ անցկացնելու կարիքը: Հայտնի է, որ այս պահին առնվազն մեկ համընդհանուր պատվաստանյութի հետազոտություն է գտնվում վերջնական փուլում: Այս հարցում հետազոտությունն անցկացնող ընկերությունը ստացել է 27 միլիոն դոլար՝ այն շարունակելու համար:

Ամերիկայի Ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին