▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանցի աղջիկը տղաներին դրդել է ավազակային հարձակում իրականացնել. նա ևս մասնակցել է դրան

 

2017 թվականի փետրվարի 24-ին Արտաշատում ավազակային հարձակում էր կատարվել։ Տուժողը դիմել էր դեպքի հաջորդ օրը։ Երկու երիտասարդները մոտեցել էին տղային, անհիմն վիճել նրա հետ, երկուսից մեկն այդ ընթացքում տուժողի պարանոցից պոկել էր շղթան` պատճառելով 2 միլիոն դրամի վնաս։ Տուժողն ասել էր, որ նրանց չի ճանաչել, առաջին անգամ է տեսել։ Տեղի ոստիկանները ուսումնասիրել են դեպքը և եզրակացրել, որ հարձակում իրականացնողները Արտաշատից չեն։ Պարզել են, որ կասկածյալները տուժողին հետևել են Երևան քաղաքից։ Հանցագործությունը նախապես կազմակերպված է եղել։ Խմբի անդամներից են 26 տարեկան Ամալյա Կարապետյանը, 22 տարեկան Սերգեյ Ադամյանը, որոնք բնակվում են Երևանում, և Մարտունիում բնակվող 29-ամյա Սամվել Մկրտչյանը։

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին