▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Սարգիս Հացպանյանը

 

 

 

 

 

 

 

 

Այսօր 55 տարեկան հասակում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։

Այդ մասին նրա ընկերները տեղեկացրել են գործչի ֆեյսբուքյան էջում։

Նույն էջում ավելի վաղ արված գրառումների համաձայն` Սարգիս Հացպանյանը հիվանդ էր և «կյանքի ու մահվան կռիվ էր մղում»։

Ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։

 

Կարդացեք նաև՝ Ադրբեջանցի տատիկը և հայ ազատամարտիկը. մի լուսանկարի պատմություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին