▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայտնի ռեմբո-լաչառներից մինչև անհայտ ահաբեկիչներ,քյառթու փոքրիկ երգիչից մինչև վաստակավոր յաիսնիցաներ

Եթե այս տարիքում լինեի, այնպես կանեի, որ մայրս ողջ լիներ.Սարգիս Գրիգորյան

Վախենալ, կծկվել, չխոսել. Հարություն Մովսիսյանը մերօրյա «միջակությունների» մասին

Երբ Արփի Գաբրիելյանը գիտի միայն Վենետիկի ջրանցքների, սակայն ոչ վենետիկյան փառատոնների մասին

Ո՞վ է ստախոսը`ԿԳ նախարա՞րը, թե՞ ՇՊՀ ռեկտորը



2018-01-22 12:19:56

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Image may contain: text

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը վերջին օրերին կրկին ծակ ակտիվություն է դրսևորոմ և մեր՝Գ.Համբարյանի ու Հ.Խորիկյանի կողմից բուհում կատարվող նոր և հին ապօրինությունների վերաբերյալ բարձրաձայնումներին մեկ պատասխան է տալիս՝ «Հերյուրանք են և չեն համապաստասխանում իրականությանը»... Իր այս տեսակետը առաջ տանելու համար էլի ինչ-որ թվեր է մեջբերում և նոր ասուլիսներով «սպառնում», ի դեպ,որին մենք շատ սպասում ենք... 

Անդրադառնալով բուհի դահլիճի և բուֆետի շինարարությանը և դրանց վրա ծախսած աստղաբաշխական թվերին` կրթական գործի Կոլումբոս ՇՊՀ ռեկտորը հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին հայտարարել է,որ դահլիճի վերանորգման վրա իբր ծախսել է 33-34 միլիոն դրամ,իսկ այսպես կոչված «Բանականության բանալի» ինտելեկտուալ ակումբի շինարարության վրա ևս նույնքան գումար,իսկ բուֆետի վրա էլ իբր 16 միլիոն դրամ... 

Պարոն Մինասյանի ստախոսությունը բացահայտելու համար մեծ ջանքեր գործադրել պետք չէ...Նախ,մեր կողմից բարձրաձայնած դահլիճի վերանորոգման համար ծախսված գումարը՝100 միլիոն դրամ (առանց համաֆինանսավորման) և 118 միլիոն դրամ (18 միլիոն դրամը՝ համաֆինանսավորման գումարն է,որը բուհը վճարում է Համաշխարհային բանկին այս ծրագրին մասնակցելու համար) Սահակ Մինասյանն ինքն է վերջին անգամ ընդունել 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին անցկացրած բուհի գիտխորհրդի նիստի ժամանակ,որին ներկա են եղել ոչ միայն դասախոսներ,այլև ուսանողներ...Շատ նողկալի է, որ ուսանողներն են բարձրաձայնում,որ ՇՊՀ ռեկտորը պրիմիտիվ ստախոս է,որի ապացույցները մենք՝դասախոսներս շատ վաղուց ունեինք... 

Հասկանալով,որ բուհի դահլիճի վերանորոգման վրա ծախսված գումարն ուղղակի ահռելի է՝250 հազար ԱՄՆ դոլլար,պարոն ռեկտորը,նախ որոշեց «մասնատել» դահլիճը և առանձին-առանձին հանրությանը ներկայացնել բուհի դահլիճի տարբեր մասերի վրա ծախսած գումարները...Այդ իսկ պատճառով մենք հիմա ունենք բուն դահլիճ և դահլիճի նախամուտք,որտեղ պարոն ռեկտորը տեղաբաշխել է այսպես կոչված «Բանականության բանալի» ինտելեկտուալ ակումբը...Ըստ ռեկտոր Մինասյանի հայտարարության` կարելի է ասել, որ ընդհանուր դահլիճի վրա նա ծախսել է 66-68 միլիոն դրամ...Ինչպես տեսնում ենք,նույնիսկ այս պարագայում,կոնկրետ թիվ ռեկտորը չի նշում...


Սակայն,ինչպես ասում են, «ստի ոտքերը կարճ են» և Սահակ Մինասյանի սուտը բացահայտում է հենց ԿԳ նախարարության հանձնախումբը,որը բուհում աշխատել է 2017 թ-ի հոկտեմբերի 2-4-ն ընկած ժամանակահատվածում...Այսպես,ԿԳ նախարարության կողմից այդ ստուգումների արդյունքում հրապարակած եզրակացության 4-րդ էջում կարդում ենք. «Ինչ վերաբերվում է դահլիճի և մինի խոհանոց-բանականության բանալի ուսանողական ակումբի վրա կատարված ծախսերին (պայմանագրում աշխատանքները տարանջատված չեն), ապա ծախսվել է 87229.5 հազար դրամ և աշխատանքները դեռ ավարտված չեն....«(տես՝ լուսանկարը): Այսինքն`ԿԳ նախարարությունը ապացուցված է համարում այն,որ դահլիճի վերանորոգման ծախսերն ընդհանուր հաշվից են կատարվում և չկա բուն դահլիճ և նախամուտք հասկացությունը,և որ դահլիճի շինարարությունը ԴԵՌ ՉԱՎԱՐՏՎԱԾ բուհի բյուջեից ծախսվել է 87 միլիոն 229 հազար 500 դրամ գումար,այլ ոչ թե 66-68 միլիոն,ինչպես բարձրաձայնում է Սահակ Մինասյանը...Այսինքն՝ ՇՊՀ ռեկտորի և ԿԳ նախարարության հրապարակած թվերի մեջ մեծ տարբերություն կա.մոտ 20 միլիոն դրամ՝41 հազար դոլլար...Դե 20 միլիոն դրամը ամենագետ և բեսպրեդելշիկ ռեկտորի համար գրոշներ են...Սա ևս մեկ ապացույց է,որ Սահակ Մինասյանը բուհի բյուջեին վերաբերվում է որպես անձնական ունեցվածքի...Հավելեմ,որ այդ բոլոր թվերը ԿԳ նախարարության հանձնախմբին տրամադրել է հենց ՇՊՀ ռեկտորը,ով հիմա զբաղված է տարրական ապատեղեկատվության տարածումով...Ինքը` լինելով էժանագին և լկտի ստախոս, մեզ և ԿԳ նախարարությանն է ստախոս համարում...Իսկ մենք շարունակում ենք պնդել, որ արդեն ավարտված շինարարության պայմաններում բուհի բյուջեից դահլիճի վերանորոգման համար ծախսվել է 118 միլիոն դրամ... Ի դեպ,պարոն ռեկտորը դահլիճի և դահլիճի նախամուտքի վերանորոգման վերաբերյալ իր երկրորդ և երրորդ ասուլիսների ժամանակ այլ թվեր էր նշում... 

Ինչ վերաբերում է 25 միլիոն դրամանոց բուֆետին,ապա ստիպված եմ կրկնել,որ այդ գումարը ևս բարձրաձայնվել է գիտխորհրդի նիստերից մեկում Սահակ Մինասյանի կողմից...Սակայն հետագայում նույն ռեկտորը հասկանալով,թե ինչ անտրամաբանական թիվ է ասել, փորձել է այն մեղմել և հիմա հայտարարում է,որ ծախսվել է ընդամենը 16 միլիոն դրամ,որի վերաբերյալ ԿԵՂԾ փաստաթղթերը ներկայացրել է ԿԳ նախարարության հանձնախմբին...Դա այն նույն կեղծիքների շարքից է,ինչպիսին են բուհի գրադարանի ներկայիս տնօրենի ներկայացրած այն փաստաթուղթը,որի համաձայն 6 տոննա գիրք է մակուլատուրա հանձնվել իբրև թե 2017 թ-ի սեպտեմբերի 29-ին և ինչ-որ մեկն էլ կեղծ ցուցմունք է տվել, որ բուհի գրքերի մեծ մասը մակուլատուրա է հանձվել նախկին ռեկտորի օրոք... 
Հավելեմ,որ մինչև հիմա ռեկտորը չէր էլ հերքում 25 միլիոն դրամանոց վերանորոգված բուֆետի փաստը... 

Որևէ նորմալ մարդ երբեք չի հավատա,որ դահլիճի,սեփական հանգստասենյակի սանհանգույցի,բուֆետի և շատ այլ բաների համար դուրս գրված ահռելի գումարները պարոն Մինասյանն ամբողջությամբ ծախսել է հենց դրանց վրա...Նա չի էլ ծախսել...Նա դուրս է գրել այդ գումարները և գրպանել է... 

Հ.Գ.Այս հայտարարությամբ Սահակ Մինասյանը ստախոսության մեջ է մեղադրում նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին...Մենք վաղուց գիտենք,թե ինչերի է ընդունակ ՇՊՀ ռեկտորը, երբ 6 դասախոսների ներկայությամբ դեբիլներ անվանեց իր ժամանակներում պատմության բաժին ընդունվողներին,իսկ հետո էլ հետ կանգնեց սեփական խոսքերից...Դա շատ նորմալ է,այսինքն` սեփական խոսքից հետ կանգնելը,զրպարտելը և ստելը,երբ խոսքը վերաբերում է Սահակ Մինասյանին...

Հետաքրքիր է,ինչպե՞ս է արձագանքելու ԿԳ նախարարությունը Սահակ Մինասյանի այս զրպարտությանը, երբ, ըստ Սահակ Մինասյանի, պարզվեց,որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ոչ միայն ... պատմաբան է, այլև՝ ստախոս...»։

Գագիկ Համբարյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.