▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սե՞նց են սահման պահում. մեղրեցիները փակել էին Մեղրի -Երևան միջպետական ճանապարհը

Այսօր առավոտյան մի քանի տասնյակ մեղրեցիներ փակել էին Մեղրի -Երևան միջպետական ճանապարհը. արդեն մի քանի տարի է մեղրեցիները մասնավոր զրույցներում բողոքում են Մեղրի գետի վրա կառուցվող ՀԷԿ-երի համար և սա մեղրեցիների առաջին բողոքի ակցիան էր hերթական ՀԵԿ-ի կառուցման դեմ:

«Երևաններից գալիս են, իրանց գերշահույթների համար մեր միակ եկամուտից մեզ զրկում են: Սե՞նց են սահման պահում…  »,-նշել են ակցիայի մասնակիցները, որոնք իրենց բողոքի գործողությունները դադարեցրել են այն բանից հետո, երբ պայմանավորվածություն է ձեռք բերվեց հանդիպում-քննարկում անցկացնելու մասին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին