▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասվում են տեղումներ. եղանակը՝առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-27-ը շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-28-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 24-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, 25-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին