▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան



«Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան, որտեղից նա ապօրինի կերպով ժամանել էր Ուկրաինա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական սահմանապահ ծառայության պետ Օլեգ Սլոբոդյանի օգնականը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Ուկրաինայի պետական սահմանապահծառայությունը հաստատել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի արտաքսումը Լեհաստան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ծառայության ղեկավարի խորհրդականին:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել էր Կիեւի ռեստորաններից մեկում: 

Ուկրաինայում Սաակաշվիլիին մեղադրում են ուկրաինա-լեհական սահմանն ապօրինի հատելու մեջ, որը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին։

2017ի հուլիսին Ուկրաինայի նախագահը կասեցրել էր Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն շնորհելու գործընթացը: Որպես հիմք նշվել էր այն հանգամանքը, թե նա չէր հայտնել Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերի մասին և սխալ տեղեկություններ էր հայտնել:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին