▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հուսանք՝ կարող ենք նրան լավ ժամանակ պարգևել. «Քայլ դեպի տուն»-ի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը

Դավիթ Տոնոյանը չի բացառում հայ-ռուսական միջպետական պայմանագրի որոշ դրույթների վերանայումը

Կնոջս «զբոսանքն ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին. Արարատ Միրզոյանը պատասխանում է

Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել. Տիգրան Ավինյան

Արամ Մանուկյանը հնդիկ կին չէ, որ սարիի մեջ փաթաթեն



2018-02-13 15:27:24

Փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել մայրաքաղաքի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում Արամ Մանուկյանի հուշարձանը տեղադրելու մասին որոշման նախագծին: Արձանի տեղադրումը նախատեսվում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ հաշվի առնելով հայոց պետականության ստեղծման գործում Արամ Մանուկյանի նշանակալի ավանդն ու ծավալած գործունեությունը: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2017թ. հունիսի 19-ին հայտարարվել էր Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Արդյունքում մրցութային հանձնաժողովը 2017թ. սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած աշխատանքը:

«Երկիր Ծիրանի» և «Ելք» խմբակցությունները դեմ էին այս որոշմանը:

«Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն անդրադառնալով դրոշին՝ նկատեց.

«Արամ Մանուկյանը հնդիկ կին չէ, որ սարիի մեջ փաթաթեն, ոչ էլ հռոմեացի է: Ավելին՝ դա մեր ազգային դրոշն է, որը գետնին են գցել»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.