▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Վաղը՝ ժամը 12:00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը. Նիկոլ Փաշինյան

Շատ շուտով կծնվեն մեր աղջիկները. Դավիթ Գրիգորյանը՝ առաջին անգամ ընտանիքի կրկնակի համալրման մասին

Ժողովուրդը չի կարող սխալ լինել, թույլ չտաք, որ ձեզ խաբեն. Գարիկ Մարտիրոսյան

Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՊԵԿ նախագահը Արցախի ֆինանսների նախարարի հետ քննարկել է հարկային ոլորտում համագործակցության հեռանկարները



2018-02-13 16:01:38

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 13-ին հյուրընկալել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են հարկային ոլորտին առնչվող հարցեր: Գործընկերներն ուշադրություն են դարձրել հարկային եկամուտների ապահովման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, անդրադարձել են բիզնեսի հարկային կարգապահության բարձրացմանը նպաստող քայլերին և փոխանակվել ձեռք բերված փորձով: Կողմերը դիտարկել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց հարկային ոլորտի բարեփոխման հեռանկարները և դրան նպաստող գործոնները: Վարդան Հարությունյանը Արցախի Հանրապետության գործընկերոջն է ներկայացրել հարկային գործընթացներն էլեկտրոնային համակարգերով կազմակերպելու բնագավառում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի փորձը: Գրիգորի Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել ՊԵԿ նախագահին նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում: Կողմերը երկուստեք կարևորել են աշխատանքային հանդիպումները՝ հատկապես համագործակցության ուղիներ նախանշելու գործում և հետագա գործակցության պատրաստակամություն հայտնել:

 

 ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.