▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ոչ վկա եղել եմ, ոչ էլ կլինեմ. ոստիկանությունը անկարող եղավ գտնել քրեական հեղինակությանը

 

armtimes.com-ը գհրում է. 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյաԳեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյաՄուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «ՍուրբԱստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էրնաեւ Մուշեղ Մուշեղյանը: Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը(Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւՉարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

ՀՀ ոստիկանության աշխատակիցները այդպես էլ «չկարողացան» բերման ենթարկել քրեական հեղինակություն Բանգլադեշցի Վիրաբիկ մականունով հայտնի Վիրաբ Գասպարյանին եւ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով ամբաստանյալ Սարգիս Հախանումյանի (Տլե) եղբորը՝ Դավիթ Հախանումյանին:

Նրանք 2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով վկայի կարգավիճակ ունեն:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանն էլ կարծես բոլոր միջոցները սպառված համարելով՝ որոշեց հրապարակել Վիրաբ Գասպարյանի եւ Դավիթ Հախանումյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Մինչ այդ, սակայն, դատարանը հրապարակեց ՍԵԿՏ համակարգից ստացված պատասխանը, որից պարզ դարձավ, որ Վիրաբ Գասպարյանը եւ Դավիթ Հախանումյանը Հայաստանում են: Ապա դատարանը հրապարակեց ոստիկանության տեսուչների հերթական արձանագրությունը, համաձայն որի՝ բերման ենթարկելու նպատակով իրենք այցելել են Վիրաբ Գասպարյանի բնակարան, սակայն նրան այս անգամ էլ չեն հայտնաբերել: Վիրաբ Գասպարյանի հայրն ասել է, թե որդին Արցախում է, որի հետ, սակայն, մեկ ամիս է՝ չի խոսել: Ապա Վիրաբ Գասպարյանի հայրը ոստիկաններից պահանջել է այլեւս իրենց չանհանգստացնել: Նույն գործողությունները ոստիկաններն արել են նաեւ Դավիթ Հախանումյանի պարագայում. այցելել են նրա բնակարան, եւ օ՜  զարմանք, Հախանումյանն էլ բնակարանում չի եղել, տան անդամների խոսքով՝ Դավիթը Կապանում է: Հետեւաբար, ոստիկանները անկարող են եղել նրանց բերման ենթարկել, ոստիկանների միջոցները բավականացրել են միայն «վկայի բնակարան-գնալ-գալ-արձանագրություն կազմել» օպերացիայի համար: Բայց եթե քրեական հեղինակության փոխարեն լիներ, օրինակ, համաշխարհային մակարդակով «հանցագործ» ակտիվիստ, ոստիկանությունը «սարեր» շուռ կտար նրան դատարան բերման ենթարկելու համար:

Ի զարմանս ոստիկանների՝ մեզ այսօր հաջողվեց կապ հաստատել քրեական հեղինակություն Բանգլադեշցի Վիրաբիկի հետ եւ նրան մի քանի հարց ուղղել: Վերջինս մեր զրուցում զարմացավ այն փաստից, որ դատարանը իրեն է փնտրում. «Էդ ինձ ինչի՞ պիտի փնտրի դատարանը»: Մեր դիտարկմանը, որ նա աղմկոտ գործով վկա է, եւ փնտրելու պատճառը դա է, ասաց. «Ազիզ ջան, ես երբեք ոչ վկա եղել եմ, ոչ էլ վկա կլինեմ»: Իսկ երբ հետաքրքրվում էինք, թե այդ ինչպե՞ս է նախաքննության ընթացքում վկա եղել, Գասպարյանը անջատեց խոսափողը:

Ըստ գործի նյութերի՝ Բանգլադեշցի Վիրաբիկը եղել է դեպքի վայրում, սակայն այժմ ամբաստանյալի աթոռին հայտնված քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը, մեկ այլ քրեական հեղինակություն Զապի միջոցով սպանությունից առաջ հանցանքի վայրից հեռացրել է նրան: Իսկ Դավիթ Հախանումյանը եղել է դեպքի վայրից քիչ հեռու:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին