▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ ռուս ֆիգուրիստկով ենք հպարտանում, քանի որ հերը հայ է, իսկ մեր սպորտսմենին բոբիկ ենք ուղարկում օլիմպիադա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այ տնաշեններ, դրել ենք, ինչ-որ ռուս ֆիգուրիստկով ենք հպարտանում, քանի որ հերը հայ ա, բայց ինքը հոր ազգանունի տեղը Դմիտրիյ-Անատոլյեւիչեւայա, իսկ մեր սպորտսմենին բոբիկ ուղարկել են դահուկ գլորելու։ Հպարտանում են սեփական երկրի սպորտսմեններով։ Անկախ ազգությունից։ Լրիվ անկախ։ Զուտ հայաստանցիներով։ Հետո՝ Հենոյով ու Արթուր Աբրահամով։ Ու մեկ էլ լավ սպորտսմեններով, կապ չունի, թե ինքը ինչ ազգից ա, թեկուզ Ռոնալդուն ա։ Էն չորրորդ տարբերակը չկա ։) Էն, որ անկապ դեմք ա, բայց տատու անունը Հերիքնազ Գարշապարովնա էր»։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Փհենչհան 2018-ին մասնակցող հայ դահուկորդներից Աշոտ Կարապետյանը չի կարողանում մարզվել, քանի որ դահուկներ չունի: Խնդրի մասին զեկուցվել է նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա հանձնարարությամբ եւ աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին