▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնգրեսական Ադամ Սմիթ. Պետք է հասկանալ, թե ինչպես հեռացնել Պուտինին

Վաշինգտոնում Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր կազմակերպության պատրաստած անվտանգության ոլորտի ամերիկյան օգնությանը նվիրված զեկույցի շնորհանդես, որի հիմնական բանախոսն էր բարձրաստիճան կոնգրեսական Ադամ Սմիթը:

«Վերջին տարիներին, ինչպես արտացոլված է ԱՄՆ-ի ազգային պաշտպանության և անվտանգության ռազմավարությունում, կարելի է ակնկալել անվտանգության ուղղված արտաքին օգնության ուղեգծի փոփոխություն՝ գլոբար մարտահրավերներին դիմակայելու համար»,- արձանագրում է Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մելիսա Դալթոնը: Վերջինս ղեկավարել է աշխատանքային մի խումբ, որը պատրաստել է ԱՄՆ-ի անվտանգության ոլորտի արտաքին օգնության վերաբերյալ զեկույց: «Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնը» իրականացրել է 9 ամսյա հետազոտություն՝ ուսումնասիրելով վերահսկողության և հաշվետվության այն մեխանիզմները, որոնք օգտագործում է Միացյալ Նահանգները անվտանգության ասպարեզում իր արտաքին օգնության արդյունավետության գնահատման համար»,- նշում է Դալթոնը:

Զեկույցի շնորհանդեսին հանդես եկավ ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, Ադամ Սմիթը: Կոնգրեսականն արձանագրեց, որ ԱՄՆ-ի անվտանգության ասպարեզի արտաքին օգնության հիմնական նպատակներից է ստեղծել համապատասխան միջավայր և համագործակցային հարաբերություններ, որոնք կնպաստեն տարբեր տեսակի սպառնալիքների վերացմանը։ Այդ հարցում նա կարևորում է տարբեր գերատեսչությունների միջև համագործակցությունը: «Անվտանգությունը միայն ռազմական ոլորտը չէ, այն ավելի լայն հասկացություն է»,- ընդգծեց կոնգրեսականը: Նա խոսեց նաև անցած տարի մեկնարկած բարեփոխումների մասին` ընգծելով դրանց ավելի ընդգրկուն դարձնելու կարեւորությունը: Այս առումով բարձրաստիճան կոնգրեսականն անդրադարձավ պաշտպանության նախարարության և պետքարտուղարության միջև հարաբերություններին:

«Եթե մի կողմից ունենք պաշտպանության նախարարության բյուջեի աճ, իսկ մյուս կողմից պետքարտուղարության համար նախատեսված միջոցների կրճատում, ապա այս իրավիճակը բարդացնում է համագործակցային մոտեցման կիրառումը»,- արձանագրեց կոնգրեսականը: Անվտանգության օգնության տեսանկյունից կոնգրեսական Սմիթը խոսեց արտաքին քաղաքական մարտահրավերների մասին, մասնավորապես Մերձավոր Արևելքի զարգացումներին: Նա կոչ արեց դիվանագիտական լուծում գտնել թուրք-քրդական և քուրդ-իրաքյան հակասություններին՝ ընդգծելով, որ քրդերն արժանի են անկախության, սակայն պետք է հաշվի առնել Թուրքիայի շահերը: «Մենք պետք է կարգավորենք այս խնդիրը: Ես ցանկանում եմ աջակցել քրդերին, գտնում եմ, որ նրանք արժանի են նույնիսկ անկախության: Կարծում եմ հարևան երկրները խոհեմ կվարվեն, եթե տրամադրեն նրանց անկախություն: ԱՄՆ-ը պետք է անի ավելին քրդերի պահանջը աջակցելու հարցում՝ Թուրքիայի ու հատկապես Իրաքի վրա ազդեցություն գործելու առումով»,- նշել է կոնգրեսականը:

Խոսելով հետխորհրդային երկրներին տրամադրվող անվտանգության օգնությանը, մասնավորապես՝ Ուկրաինային ու Վրաստանին՝ կոնգրեսականն ընդգծեց Ռուսաստանի սպառնալիքներին հակազդելու կարևորությունը: Ըստ նրա, Ռուսաստանին հակազդելու համար անհրաժեշտ է այս երկրներին տրամադրվող օգնության միջոցով մեծացնել այն գինը, որը Մոսկվան վճարում է իր ապակառուցողական քաղաքականության դիմաց: Նա քննադատեց Պուտինի վարած քաղաքականությունը ՝ շեշտելով, որ միայն վերջինիս հեռանալուց հետո հնարավոր է բազմաբեևեռ աշխարհում Մոսկվային դիտարկել որպես կառուցողական գործընկեր: «Ամերիկյան գերիշխանության ներքո միաբևեռ աշխարհը երբեէ իրեն չի արդարացրել, անհրաժեշտ է բազմաբևեռ աշխարհ, որտեղ գերտերությունները շահագրգռված են խաղաղության և կայունության մեջ: Այդ երկրներից են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, կարծում եմ նաև Ռուսաստանը, սակայն առանց Պուտինի»,- ընդգծեց կոնգրեսական Սմիթը:

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին