▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հուսանք՝ կարող ենք նրան լավ ժամանակ պարգևել. «Քայլ դեպի տուն»-ի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը

Դավիթ Տոնոյանը չի բացառում հայ-ռուսական միջպետական պայմանագրի որոշ դրույթների վերանայումը

Կնոջս «զբոսանքն ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին. Արարատ Միրզոյանը պատասխանում է

Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել. Տիգրան Ավինյան

Դինքի գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել



2018-02-14 16:01:20

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել։ «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դինքի գործով զբաղվող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը քննության է առել կասկածյալներ Օքան Շիմշեքի և Վեյսել Շահինի բողոքը։

Վերջիններս կալանքի տակ էին գտնվում, սակայն դատարանը բավարարել է նրանց բողոքը և ազատ արձակել։ Դատական վճռում որպես հիմնավորում է նշվել այն հանգամանքը, որ Շիմշեքն ու Շահինը իրենց պարտականությունների շրջանակներում ստացված տեղեկությունները առանց ուշացնելու հաղորդել են վերադասներին, չեն օգտվել «Bylock» բջջային հավելվածից։ Դատարանն ընդգծել է, որ կալանավորումը այս երկու կասկածյալների համար եղել է միայն որպես խափանման միջոց, բացի այդ, հնարավոր է, որ փոխվի նրանց առաջադրված մեղադրանքի բնույթը։ Միևնույն ժամանակ, դատարանը Շահինին և Շիմշեքին արգելել է երկրից հեռանալ և նրանց նկատմամբ դատական վերահսկողություն է սահմանել։

Օքան Շիմշեքը և Վեյսել Շահինը Հրանտ Դինքի սպանությունից առաջ եղել են Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի աշխատակիցներ և Ջոշքուն Իղիջիից տեղեկացել են, որ նախապատրաստվում է Դինքի սպանությունը։ Դատարանում ցուցմունք տալիս նրանք նշել են, որ այդ տեղեկությունը ժամանակին հաղորդել են հետախուզական բաժնի ղեկավարությանը, սակայն որևէ գործողություն ձեռնարկելու հրահանգ չեն ստացել։

Ermenihaber







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.