▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է գլուխը կախեր ու ասեր՝ մի հատ էլ խփի՞.Հոգեբանը՝ ավագանու ՀՀԿ-ական անդամի արարքի մասին

«Երկիր Ծիրանի»-ն ունի աշխատաոճ, որը պրովոկացիան է: ՆՐանք փորձում են ուշադրություն գրավել: Սա տարածված է ամբողջ աշխարհում: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամներին, ապա նրանք իրենց նվիրվածությունն են փորձել ցուցաբերել՝ մեկը մյուսին հերթ չտալով: Նրանք այդ քայլին կարելի է ասել՝ անգիտակցորեն գնացին: Եվ, քանի որ ամեն ինչ ավելի շատ կախված է նիստը վարողից, ապա նա հումորով պետք է թույլ տար՝ տեսնելով, թե այդ ի՞նչ էին պատրաստվում անել: Նա պետք է նստեր, խոսեր ու ասեր, որ անպայման այդ հարցը կքննարկեն: Բայց դա չեղավ, ինչպես ասում են՝ «Երկիր Ծիրանի»-ն 10:0 արեց, ավելին՝ շատ մարդկանց դեմքեր բացահայտվեցին, երևաց նրանց էությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Հոգեբանն անդրադարձավ նաև կնոջը հարվածող տղամարդկանց:

«Եթե կինը խփեց, նա պետք է գլուխը կախեր ու ասեր՝ մի հատ էլ խփի՞: Ինչքանով որ ես տեսանյութերում տեսա՝ շատ թեթև է հարվածել  ավագանու ՀՀԿ-ական անդամը: Կարելի է ասել՝ նման քայլի դիմեց, որ պրովոկացիան չաշխատի: Իսկ, եթե քննարկենք նման վերաբերմունքը կնոջ նկատմամբ՝ ասենք ընտանիքում, կնշանակի, որ այդ տղամարդը ոչ ինտելեկտ ունի, ոչ էլ դաստիարակություն»,-նշեց Սամվել Խուդոյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երեւանի ավագանու անդրանիկ նիստում արտակարգ միջադեպ գրանցվեց: Օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները չորս կիսադատարկ տարա կոյուղաջուր էին բերել, ինչի արդյունքում անտանելի հոտ էր տարածվել դահլիճում: Ավելին՝ խմբակցության ներկայացուցիչներից Մարինա Խաչատրյանն ու Սոնա Աղեկյանը, երբ փորձեցին դրանք մոտեցնել քաղաքապետի սեղանին, խառնաշփոթ առաջացավ, որին հետևեց ծեծկռտուքը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին