▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան է ժամանել դաշնակահար Հայոուն

Փետրվարի 15-ին ժամը 19-ին Կոմիտասի թանգարան -ինստիտուտում տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի «Չժան Հայոուն նվագում է Մոցարտ» խորագրով համերգը, որն իրականացնելու համար Հայաստան է ժամանել դաշնակահար Հայու Չժանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հրավերով:

«Հայոու է, բայց հայ չէ: Այնպես, ինչպես Լյուդվիգ վան Բեթհովենը վանեցի չէ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատակեց  Վահան Մարտիրոսյանը՝ շարունակելով.

«Վաղուց էինք ճանաչում իրար, բայց նրան Հայաստան հրավիրելու գաղափարն առաջացավ Լոնդոնում՝ համերգից հետո, քանի որ լսեցի նրա կատարումն ու շատ հավանեցի: Ես այն մարդկանցից չեմ, ում համար կարևորը անունն է: Անունը մակարդակի նշան չէ»:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Ինձ միշտ հետաքրքրել է ձեր հին մշակույթը: Դեռ ոչինչ չեմ հասցրել տեսնել, միայն օգտվել եմ հիանալի խոհանոցից: Խորովածը շատ համեղ էր: Շատ թարմ ուտելիք ունեք, տպավորված եմ»,-ասաց Հայոու Չժանը:

Նշենք, որ չնայած երիտասարդ տարիքին, դաշնակահար Հայոու Չժանը լայն ճանաչում է ստացել Եվրոպական, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Հեռավոր Արևելքի երաժշտական քննադատների և ունկնդիրների կողմից: Համերգային գործունեությունից բացի, Հյուսիսային Գերմանիայում հիմնադրել է միջազգային երաժշտական Միջազգային Music Festival Buxtehude փառատոնը և հանդիսանում է վերջինիս երաժշտական ղեկավարը: Զուգահեռ՝ վարպետության դասեր է տալիս Կանադայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում և Չինաստանի տարբեր համալսարաններում: Հայու Չժանը իր առաջին դաշնամուրի դասերը ստացել է 9 տարեկանում: Երկու տարի անց, 150 թեկնածուներից ընտրվել և ընդունվել է Պեկինի կենտրոնական Կոնսերվատորիան, որն ավարտել է 2002-ին՝ շահելով մի շարք պատվավոր կոչումներ: 2011-ին ավարտել Hochschule für Musik և Theater Hannover-ը` ուսանելով պրոֆեսոր Բերնդ Գյոտցեի մոտ: Նա դարձել է լեգենդար դաշնակահար Արթուրո Բենեդեթի Միքայելելիի վերջին աշակերտը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին