▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամո Փիրուզյանը գողությունների ընդունակ նարկոման էր, բենզին սրսկվող. Ալավերդցի Վահագի մայր

armtimes.com-ը գրում է. Հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու, Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով կալանավորված Ալավերդցի Վահագն Աբգարյանի մայրը՝ Անահիտ Գեւորգյանը, մեր զրուցում հերքում է այն տեղեկությունը, թե իր որդին բարեկամից 3800 դոլար է թալանել:

Նա նաեւ պնդում է, որ սա որդու դեմ սարքած գործ է, ակցիա:

Ստորեւ ներկայացնում ենք Անահիտ Գեւորգյանի հետ զրույցը:

- Տիկին Գեւորգյան, մեզ հայտնել էին, որ ձեր որդին թալանել է ձեր բարեկամներից մեկին, տեղյա՞կ եք, թե ձեր որ բարեկամի մասին է խոսքը, այս դեպքից դուք անձամբ տեղյա՞կ եղել եք, թե՝ ոչ:

- Ձեր բերած փաստերը իրականությանը չեն համապատասխանում, ես ինչքանով որ տեղյակ եմ՝ մենք այդպիսի բարեկամ չունենք, որ այդքան մեծ գումար ունենա եւ որեւէ մեկին հատկացնի մի օրով: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ հնարավոր է մեկ օրով 3800 դոլար տալ: Դա տրամաբանությունից դուրս է:

- Մեզ ահազանգած քաղաքացին ասաց, որ ձեր այդ բարեկամը խանութ է աշխատեցնում եւ այդ գումարը խանութինն է:

- Խանութի եկամուտները 3800 դոլա՞ր են կազմում, ես չգիտեմ, այստեղ անտրամաբանական բան կա, ես գտնում եմ, որ իրականությանը այս փաստը չի համապատասխանում եւ ես գտնում եմ, որ իմ որդին ընդունակ չէ այդպիսի բաների: Հոդվածում նշված է, որ այդ գումարը ծառայել է գրքի շնորհանդեսին, դուք հավատո՞ւմ եք, որ մարդը կարող է գիրք տպել՝ մեկին խափելու գնով: Ուրիշ բան է գումար վերցնի, բժշկի, հիվանդի համար, չգիտեմ ինչի համար ու չկարողանա վերադարձնել, բայց գիրք տպելու համար մարդը այդպիսի բան կանի՞: Դա նորմալ մարդու տրամաբանությունից դուրս է:

- Ըստ այդմ՝ ձեր բարեկամը մի քանի անգամ եկել է անձամբ ձեզ հետ խոսելու գումարը վերադարձնելու համար, սակայն դուք պատասխանել եք, որ Վահագը պետք է իր ընկերներին հարցնի, քանի որ նա մենակ չէ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Դա նույնպես սուտ է, հնարավոր չէ, որեւէ մեկը գա ինձ այդ հարցով դիմի, ես չհիշեմ, դեռ այն տարիքում չեմ, որ հիշողությունս ինձ դավաճանի, այս ամենը սարքած գործ է: Առաջին օրվանից իմ տղայի, նրա շրջապատի նկատմամբ արված բոլոր այս գործողությունները անտրաբամանական են եւ տարօրինակ. նա քրեական հեղինակություն չի, ինքը պարզապես քաղաքում հեղինակություն վայելող տղա է, եթե մեկը քաղաքում հեղինակություն ունի, ուրեմն դա քրեակա՞ն է: Նրան կարող են հարգել ե՛ւ քրեականները ե՛ւ ոչ քրեականները ե՛ւ շատ արժեքավոր մարդիկ:

- Այդ կնոջ փոխանցմամբ՝ դուք ձեր բարեկամին սպառնացել եք ազդեցիկ մարդկանցով:

- Դա աբսուրդ է: Ներկա մարդիկ բոլորը կրթված լուրջ, գրականություն, արվեստ սիրող մարդիկ են, ես ինչպե՞ս թույլ կտամ այդպիսի սպառնալիքներ հնչեցնեմ: Դա մեր ընտանիքի ոճը չի, հնարավոր բան չէ՝ մեկը մեր տուն հյուր գա, ես նրան սպառնալիքներ տամ: Դա բացառվում է, մեծագույն սուտ է: Փորձում են վարկաբեկել Վահագին եւ նրա ընտանիքին, դա անհնար բան է: Դուք գնացեք Լոռի, տեսեք՝ ով ինչ հեղինակություն ունի: Էս ի՞ նչ կամպանիա է իմ տղայի նկատմամբ:

- Ասացիք՝ սարքված գործ է, կասե՞ք ում կողմից եւ ի՞նչ նպատակով:

- Ես կամ մտածում եմ, որ անհրաժեշտ էր այսպիսի գործողություններ անել մի ծայրամասում, ես չգիտեմ, չգիտեմ ինչն է պատճառը, կամ էլ քաղաքում մարդիկ կան, որոնց խանգարում էր, տրամաբանության սահմաններից դուրս է, որ տուժած կողմին հանցագործութան մեջ մեղադրեն: Սեպտեմբերյան դեպքերը դեռ թարմ (նկատի ունի անցած տարի Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցները, որից հրազենային վիրավորում էր ստացել նաեւ իր որդին՝ Վահագն Աբգարյանը,-հեղ.) փոխանակ սլաքը ուղղեն այն մարդկանց վրա, որոնք սպանություն են կատարել, կամ նրանց ետեւում գտնեն պատվիրատուներին: Մինչեւ այդ էլի երկու տղա զոհվեց բավականին լավ, ազնիվ տղաներ (խոսքը Աբգարյանի մտերիմների՝ Վարդան Ավագյանի եւ Էդուարդ Պողոսյանի մասին է,-հեղ.) ամեն մեկը երկու երեխա ուներ, երկու երեխա որբացավ:

- Իսկ Կամո Փիրուզյա՞նը:

- Ես չեմ ուզում մահացածի մասին բան ասել, Կամո Փիրուզյանի մասին ասվեց, որ ինքը բազմաթիվ անգամ դատված, քաղաքում ամեն ինչի ընդունակ, ռեկետների, գողությունների ընդունակ մեկն էր եւ կործանված նարկոման, բենզին սրսկվող:

- Այսինքն՝ կարելի էր սպանե՞լ:

- Ոչ, չէր կարելի սպանել, ես ցավում եմ դրա համար, նրա հետեւում ծնող կա, մայր կա: Բայց ուզում եմ ասել, որ բոլոր սպանությունները թողած՝ էդ մի սպանության հետքերով հանցագործ խումբ են փնտրո՞ւմ, ով որ հանցանքը կատարել է, եկել հանձնվել է (նկատի ունի Կամո Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանին,-Տ.Խ.) ասել է՝ ես եմ սպանել, չի փախել բոլոր մյուս մարդասպանների նման:

Բայց ձեր կողմից մատնանշված անձը գործով որպես սպանություն կատարող է անցնում:

- Ինքը ձեռնարկել է, կատարել է եւ հանձնվել է:

- Այսինքն՝ ինքն էլ կազմակերպե՞լ էր Կամո Փիրուզյանի սպանությունը:

- Այո, իհարկե:

- Բայց պաշտոնական տվյալներով, այդպիսի հանգամանք նշված չէ:

- Պաշտոնական ի՞նչ կա, առայժմ միայն վարկածներ են, ի՞նչ պաշտոնական տվյալ կա, արդեն փա՞ստ է հաստատվել, թե կազմակերպված հանցագործությունը ով է ղեկավարել:

- Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձեր որդին ստեղծել, ղեկավարել է հանցավոր խումբ, կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, ինչպես նաեւ նախապատրաստել Ռոմիկ Մոսինյանի սպանությունը:

- Դա առայժմ մեղադրանք է, առայժմ պետք է ապացուցել դա: Դուք, որպես լրագրող, պետք է նկատի ունենանք, որ չի կարելի մի մարդուն այսքան հրապարակային պարսավանքների ենթարկել՝ առանց մեղքը ապացուցելու: Ես, որպես լրագրող, արհամարհել եմ այդ մեղադրանքները, որ հնչում են, ո՞ր մեկի բերանը փակես, եթե դա հատուկ կամպանիա է՝ ծավալված մարդուն վարկաբակելու: Ես գիտեմ, որ Կամո Փիրուզյանի փաստաբանի ամուսինը Newslife է, ինչ է, գործակալության տերն է, ինչն է, չգիտեմ: Ես գիտեմ, որ առաջին ինֆորմացիան այդտեղից է գնացել, հասկանում եք: Դրանք դեռ մեղադրանքներ են, ես կարող եմ շատ մարդու մեղադրել, դա նշանակում է, որ մեղավո՞ր է:

- Տիկին Անահիտ, դուք եւ ձեր որդին ի՞նչ հարաբերությունների մեջ եք ՀՀ ոստիկանապետի եղբոր՝ Կարեն Գասպարյանի հետ: Նա ձեր գրքի շնորհանդեսին նույնպես ներկա էր:

- Ենթադրենք՝ ձեր եղբայրը ոստիկանապետ է, դուք մեղավո՞ր եք դրանում: Դա ի՞նչ կապ ունի, դա ինչ վարկաբեկվող բան է, եթե որեւէ մեկի եղբայրը ոստիկանապետ է:

- Ես հարցնում եմ՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է ձեր որդին տվյալ անձի հետ:

- Նա հրավիրյալների մեջ էր, ավելի շատ ծանոթ էր Վահագի հետ...: Ենթադրենք՝ Կարենը ներկա է եղել, դա որեւէ բա՞ն է նշանակում, այնտեղ էլի շատ մարդիկ կային, որ ձեր տեսադաշտից վրիպել էին, շատ արժանի մարդիկ:

- Տեղեկություններ եղան, որ Կարեն Գասպարյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, գուցե նաեւ ձեր որդուն տեսակցելու: Այս մասին տեղեկություններ ունե՞ք:

- Դա հերթական սուտն է: Հատուկ մարդիկ կան, որ անընդհատ այդ թեման տեսադաշտում են պահում: Ես իմ որդուն չեմ կարողանում տեսակցել, մինչեւ դատը չլինի, հավանաբար, ոչ մեկին չեն թույլատրի նրան տեսակցել, բացի փաստաբաններից: Ինձ թվում է, արդարությունը վերջիվերջո կհաղթանակի: Այդ քաղաքում կան էլի հանցագործ մարդիկ, որոնք հանցանքը կատարել, փախել են:

- Իսկ ձեր որդու ձերբակալությունից հետո Կարեն Գապսրայանը զանգահարե՞լ է ձեզ իր աջակցությունը հայտնելու:

- Ոչ, չի խոսել, բայց եթե նրանք քիչ թե շատ ծանոթ են, ապա նա չի կարա չցավի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին