▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշակերտների մոտ այն տպավորությունն է, որ գրողը պետք է միայն լինի մեռած

«Ընթերցողների թիվը Հայաստանում ավելացել է: Եթե նախկինում  գրողները նվիրում էին իրենց գրքերը,  ապա այժմ այդպես չէ: Գրականությունը դարձավ պահանջված: Ցավոք, սպառողական դաշտը տարիների ընթացքում նույնն է մնում: Երբ ինտելեկտուալ, կարդացած մարդը կդառնա պահանջված, գրականության նկատմամբ հետաքրքրությունը կավելանա»,-ասում է գրականագետ Հասմիկ Հակոբյանը:

«Զանգակ» հրատարակչության թարգմանչական բաժնի պատասխանատու, բանաստեղծ, թարգմանիչ Արթուր Մեսրոպյանն էլ կարևորում է դպրոցների դերը.

«Բացթողումները շատ են դպրոցներում: Գրականությունը մնացել է 1990-ական թվականների վիճակով: Դասագրքերը գրեթե չեն թարմացվում: Նոր անուններ, ստեղծագործություններ քիչ են ընդգրկվում: Աշակերտների մոտ այն տպավորությունն է, որ գրողը պետք է լինի մեռած: Կենդանի գրողի նրանք չեն պատկերացնում»-ընդգծեց Արթուր Մեսրոպյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին