▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին նկարահանվել է՝ ինչպես է «Ախթալա ԼՀԿ» պոչանքը բաց թողնվում Ախթալա գետ

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանն այսօր՝ փետրվարի 17-ին, ահազանգում է Ախթալա գետ լցվող «Ախթալա ԼՀԿ»-ի պոչանքի մասին:  Փորձեցինք մանրամասներ ճշտել Շահեն Խաչատրյանից, ով մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում նշեց, որ պատահաբար է ականատես եղել այս իրավիճակին: «

Տեսնյութը նկարահանել եմ հենց նոր: Թափվում է Ախթալա գետ, այստեղից էլ գնում, լցվում է Դեբեդ գետ, որը շատ հեռու չէ: Պոչանքն անմիջապես գործարանից բաց է թողնվում Ախթալա գետը: Ես պատահական եմ տեսել, նկարել եմ»,- ասաց նա:  Նշենք, որ օրերս ևս հրապարակվել էր տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում էր Դեբեդ լցվող նյութը:

Տեսանյութի առնչությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը պարզաբանել էր՝ «Բազմիցս հայտարարվել է, որ 2018թ հունվարի 16-ից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացնում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ում ահազանգերի հիման վրա ենթադրյալ բնապահպանական իրավախախտումներ բացահայտելու նպատակով, ստուգման արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որի ավարտից հետո կտրվի հաղորդագրություն ստուգման արդյունքերի մասին»:

Վրույր Պեպանյանը գրել է. «Պոչամբարից խյուս, պոչանք վթարի պատճառները վերացնելուց հետո այլևս չի թափվում Դեբեդ գետը, այլ թափվում են մեխանիկական մաքրում անցած պարզաջրերը»:

 Նյութի աղբյուրը` Econews.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին