▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայարանամերձ հրապարակի կիսակառույցը կքանդվի. Մհեր Սեդրակյանի բիզնեսը վտանգվա՞ծ է

Երեւանի Սասունցի Դավթի հրապարակին հարող կիսակառույց բազմահարկ շենքը կքանդվի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը: Կիսակառույց շինությունը քանդելու եւ տեղում նորը կառուցելու նպատակով ներդրումներ են կատարելու օտարերկրյա «Մաջեստիկ Սքուեր 1» եւ «Մաջեստիկ Սքուեր 2» ՍՊ ընկերությունները: Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարվա նոյեմբերի 22-ին կառուցապատող ընկերություններին տվել է քանդման թույլտվություն:

Կառուցապատող ընկերությունների մասին տեղեկատվություն գրեթե չկա: Ըստ Իրավաբանական անձանց պետականռեգիստրի գործակալության տվյալների՝ այդ ընկերությունները 2016 թվականի հուլիսի 28-ին հիմնադրել է ոմն Պիեր Քույումդջյան, որը հետագայում դադարեցրել է իր մասնակցությունը երկու ընկերությունում:

Կայարանամերձ հրապարակի կիսակառույց շենքի քանդման եւ վերակառուցման մասին տարիներ շարունակ խոսվել է, սակայն գործ այդպես էլ չի կատարվել: Քաղաքաշինության կոմիտի նախագահ Նարեկ Սարգսյանը դեռեւս նախորդ տարվա սկզբին հայտարարել էր, որ կիսակառույցը քանդվելու է, տեղում կառուցվելու է նոր բազմաֆունկցիոնալ շինություն՝ հյուրանոցներ, առևտրային, հասարակական, գրասենյակային հատվածներ, կառուցվելու է նաեւ բնակելի հատված:

Նարեկ Սարգսյանը վստահեցրել էր, որ ընթանում են նախագծային աշխատանքները, իսկ ներդրողը օտարազգի է: Սարգսյանն ասել էր նաեւ, որ ներդրողը համաձայնվել է իր առաջարկի հետ եւ այդ մասում կգործի նաեւ «Սասունցի Դավիթ» կինոթատրոն, թեեւ նախապես ծրագրված չի եղել: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու 60 միլիոն դոլարից ավելի գումար, նախատեսվում էր ծրագիրն ավարտել երեք տարում:

Այսօր այցելեցինք կայարանամերձ հրապարակ: Տարածքում հավաքված մարդիկ գիտեին, որ շենքը պետք է առաջիկայում քանդվի, սակայն կառուցապատող ընկերության ներկայացուցիչներին տարածքում չեն հանդիպել: Կիսակառույց շենքի տարածքը ցանկապատված է, կա հիմնական մուտք, որը ետնամասից է: Տարածք մտնելուն պես մեզ դիմավորեց միջին տարիքի մի կին՝ առաջարկելով չնկարել շենքը: Բացատրեցինք, որ լրագրող ենք եւ ուզում ենք տեղեկանալ, թե ինչ վիճակ է ներսում: Մեզ տեղեկացրեց, որ արդեն մի քանի տարի է, որ շենքում անօթեւաններ չկան, տարածքում տեսախցիկներ են տեղադրվել եւ հսկողություն է իրականացվում: Նրա խոսքով՝ տարիներ առաջ շատ են եղել դեպքեր, որ անօթեւաններ են մահացել շենքում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին