▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սպիտակներից մինչև սևեր, բաց դռներից մինչև փակ թեմաներ

Նյու Յորքում վայրէջք կատարելուց հետո շտապելու եմ «ինտերնետ մտնել». Նիկոլ Փաշինյան

«Սա պատմական լուսանկար է». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին Բ-ի սելֆին

Մտածում ես՝ վախ մամա ջան, այդ ինչպես ենք դրա միջով անցել, հարազատներին կորցնելու վախ կար. Թամարա Պետրոսյան

Մայրն առաջինը կամրջից ցած է նետել աղջկան, որից հետո ինքն է ինքնասպան եղել․ դիակները երկու օր կամրջի տակ են մնացել



2018-02-17 22:01:00

armlur.am-ը գրում է. 2018 թվականի փետրվարի 15-ին Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել էին մոր և դստեր դիակները: Սակայն մինչ այդ` փետրվարի 13-ին՝ ժամը 22:25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում մի քաղաքացի ահազանգել էր, որ նույն օրը` ժամը 18-ի սահմաններում, մայր և աղջիկ տանից դուրս են եկել և դեռ չեն վերադարձել: Ասել է, թե ոստիկանություն հաղորդում ներկայացնելուց հետո` երկու օր անց, մորն և դստերը գտան կամրջի տակ մահացած:

Արդյունքում Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի սպանություն և 110-րդ հոդվածի 1-ին մասերով` ինքնասպանություն հասցնելու հատկանիշներով: Ըստ քննչական կոմիտեի` մոր և դստեր մահվան էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:

Երեկ կատարվել է դիահերձումը, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից: Քրեական գործով պարզվել է նաև, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, Գայանեն և դուստրը այցելել են «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ, պիցցա պատվիրել, վերցրել այն և դուրս եկել:

Հարակից տարածքում առկա արտաքին տեսանկարահանող սարքերի միջոցով փորձ է արվում պարզել նրանց երթուղին` թե կինը և երեխան սննդի կենտրոնից ինչ երթուղային են նստել եւ ինչ ուղղությամբ են գնացել:

Ինչ են պատմել հարազատները.

Հայտնի էր դարձել, որ Գայանե Հարությունյանը արտակարգ իրավիճակների նախարարությունում է աշխատել: Ըստ վերջինիս հարեւանների` ընտանիքը ապրում էր նորմալ պայմաններում: Պարզվել է, որ Գայանեն ամուսնալուծված էր եւ ապրում էր իր ծնողների եւ միակ դստեր հետ:

Այն, որ Գայանեն սոցիալական վատ վիճակից ելնելով չի գնացել այդ քայլին, ըստ էության, պարզ է դառնում: Իսկ ի՞նչը կարող էր կնոջը դրդել գնալ ինքնասպանության եւ դեռ ավելին` իր հետ էլ տանել երեխային: Մի՞գուցե նրանց սպանել են եւ վայր գցել կամրջից, ցույց կտա տարվող քննությունը:

«Ժողովուրդ» օրաթերթին Գայանեի մտահոգություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ երբ կինը երեխայի հետ տուն չի վերադարձել, ոստիկանության Մաշտոցի բաժնում երկու օր շարունակ ավելի քան երկու տասնյակ մարդ են կանչել` հարցաքննության եւ բացատրության համար, թե ինչ գիտեն Գայանեի եւ երեխայի մասին: Ըստ մեզ հասած լուրերի` հարցաքննվողների մեջ են եղել նրա մտերիմ մարդիկ, որոնք իրավապահներին տրված բացատրություններում հայտնել են, որ Գայանեն մտահոգվել է իր անձնականի մասով եւ հաճախ խոսել է այն մասին, թե ինքը ամուսնացավ, որից հետո իր կյանքը չստացվեց, հիմա ամուսնալուծվել է ու մնացել մենակ, ում է պետք մենակ մարդը, որ կողքին չունի կողակից, իր երեխան մնացել է մենակ, իր միակ դուստերն էլ կմեծանա ու, Աստված մի արասցե, իր բախտին արժանանա, ինչի համար ինքը շատ տանջվում է:

Ըստ ցուցմունք տված հարազատների` ամուսինները փորձել են միանալ, բայց արդյունք չի եղել: Միգուցե այս հուսահատությունն էլ եղել է պատճառը, որ կինը գնացել է այդ քայլին: Նկատենք, որ իրավապահները նաեւ դպրոցում են ուսուցիչներին հարցուփորձ արել երեխայի մասին, սակայն ուսուցիչները հայտնել են, որ 9-ամյա Անահիտը շատ լուռ երեխա է եղել, ինքնամփոփ, ուստի կատարվածը իրենց համար եւս զարմանալի է:

Դատելով Գայանե Հարությունյանի հարազատների կողմից նրա անձնականի մասին մտահոգություններից` ամենայն հավանականությամբ քննիչները կհարցաքննեն նաեւ Գայանե Հարությունյանի նախկին ամուսնուն` հասկանալու համար, թե նա ինչ կապ կարող էր ունենալ դստեր եւ նախկին կնոջ մահվան հետ: Նկատենք, որ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի` սպանության հատկանիշներով: Իրավապահ մարմինները այս հատկանիշներով հարուցել են քրեական գործը, քանի որ կասկածներ կան՝ 9-ամյա Անահիտը դժվար գիտակցեր եւ որոշեր, որ կամրջից կարող է ցատ նետվել: Ու ենթադրվում է, որ մայրը առաջինը կամրջից ցած է նետել աղջկան, որից հետո ինքն է ինքնասպան եղել: Հիմա իրավապահները մոր կատարած արարքին պետք է իրավական գնահատական տան:

Նկատենք, որ ՀՀ կառավարության` 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման համաձայն` Դավթաշենի, ինչպես նաեւ Հաղթանակի եւ Կիեւյան կամուրջներն ընդգրկված են ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա շինությունների ցանկում: Ասել է, թե ոստիկանները նշված հատվածում պետք է պահպանություն իրականացնեն` նմանօրինակ դեպքերը կանխելու համար: Ու հիմա հարց է առաջանում` ո՞ւր էին ոստիկանները, երբ մայր ու աղջիկ ցած էին նետվում կամրջից:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվել է, թե դեպքի պահին որտե՞ղ են եղել Դավթաշենի կամրջի վրա ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցիները, եւ ինչո՞ւ չի կանխվել մոր եւ դստեր ինքնասպանությունը, ի պատասխան` հայտնել են, որ ընթանում է քննություն, որի շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.