▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո՞ղ են արդյոք ճարպերը մոռացկոտ դարձնել

Համաձայն վերջերս իրականացված հետազոտության՝ տրանս ճարպը (ճարպի այն տեսակը, որը սենյակային ջերմաստիճանում պինդ է և որի մեծ քանակներ կան ֆասթ ֆուդում) կարող է ազդել գլխուղեղի մոխրագույն նյութի վրա: Հետազոտության ընթացքում 1000 20-ից բարձր տարիքի տղամարդու և կնոջ քարտեր էին ցույց տալիս, որոնց վրա բառեր էին գրված: Հետագայում նրանց կրկին ցույց տվեցին քարտերն ու հարցրին, թե բառերից քանի՞սն են նախկինում տեսել: Մարդիկ, ովքեր տրանս ճարպի ամենամեծ քանակն էին ընդունում ,10%-ով քիչ բառեր էին հիշում ամենաքիչ քանակն ընդունողների համեմատությամբ: Ավելին, օրական ճարպի կիրառման ամեն հավելյալ գրամի դիմաց մասնակիցը 0.76 բառ պակաս էր հիշում: Ինչպես է սա տեղի ունենում. հետազոտողների կարծիքով այս ճարպերը նպաստում են ուղեղում բորբոքմանն ու օքսիդատիվ սթրեսին, ինչը կրճատում է դեպի ուղեղի բջիջներ արյան հոսքն ու նպաստում բջիջների մահվանը: Այս գոծընթացն էլ իր հերթին պատճառ է դառնում հիշողության վատացման: 

Իհարկե, հիշողության կորուստը տրանս ճարպեր ընդունելու միակ բացասական հետևանքը չէ: Նրանց ընդունումը կապում են նաև ինսուլտի, սրտի կաթվածի, և որոշ ուռուցքների առաջացման վտանգի մեծացման հետ: Եվ այս ամենն այն դեպքում, որ այս ճարպերը սննդային ոչ մի արժեք չեն ներկայացնում:

 

Doctors.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին