▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքում հայր ու որդի ծեծի են ենթարկել Ոստիկանության աշխատակցին, իսկ հետո նրան մեղադրել իրենց աղջկան բռնաբարելու մեջ

 

Shamshyan.com-ը գրում է. Ըստ իր ունեցած տեղեկությունների՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կապուտան գյուղի 3-րդ փողոցի բնակիչ՝ 26-ամյա Վանիկ Ենոքյանն է, ով իրենց գյուղում ծեծի է ենթարկվել համագյուղացիների կողմից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ենոքյանին ծեծի ենթարկելու կասկածանքով Ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկվել Կապուտան գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Արամայիս Պետրոսյանը և 49-ամյա Արմեն Պետրոսյանը։ Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Կապուտան գյուղի կենտրոնական փողոցում գտնվող հուշարձանի մոտ, որի ժամանակ Ա. և Ա. Պետրոսյանները ոչ միայն ծեծի են ենթարկել Վ. Ենոքյանին, այլև վնասել են նրան պատկանող Mitsubishi մակնիշի 34 ՍD 552 համարանիշի ավտոմեքենան՝ կոտրելով կողային ու դիմային ապակիներն ու վարորդի դռան եզրային հատվածը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի խումբ կապուտանցիներ ասել են. «Վ. Ենոքյանը Ոստիկանության աշխատակից է, ում գյուղում հարգանքով են վերաբերվում՝ իր ապրելակերպով ու պահելաձևով, իսկ Ա. և Ա. Պետրոսյանները հայր ու որդի են, որոնց գյուղում ավելի շատ ճանաչում են կռվարարների։ Եվ նրանք, իմանալով, որ Վ. Ենոքյանը կատարվածի մասին տեղեկացրել է Ոստիկանությանը, իրենք էլ իրենց հերթին դիմել են Ոստիկանություն և հայտնել, որ իբրև Վ. Ենոքյանը իրենց աղջկան բռնաբարել է։ 

Արմեն և Արամայիս Պետորսյանների կողմի ծեծի ենթարկված 26-ամյա Վանիկ Ենոքյանն է

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին