▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեղերի ցանկը, որոնք մարտի 1-ից կվաճառվեն դեղատոմսով

 

Մարտի 1-ից սկսած ուժի մեջ կմտնի դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Ըստ առողջապահության նախարարության, դեղատոմսով դեղեր դուրս գրելու պրոցեսը շահեկան է, քանի որ այդ դեպքում  դեղի նշանակման  պատասխանատվությունը ընկնում է բժիշկների վրա... Մինչ այդ շատերն ուղղակի գալիս են դեղատուն եւ դեղատան աշխատակիցը, որը չունի համապատասխան կրթություն դեղ է նշանակում, ավելի ճիշտ՝ վաճառում:

Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողնման ենթակա է 2700-ը:

Մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն միայն հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատները եւ կոդեին պարունակող դեղերը, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, արդեն հոկտեմբերի 1-ից՝ մնացած բոլոր դեղերը:

Արդեն  հաստատված է դեղատոմսի մի ձև, որը նախատեսված է  բազմակի օգտագործման համար, ինչպես քրոնիկ հիվանդի, այնպես էլ հաբով ձեռք բերողի համար: Դեղատոմսի  կտրոնի  մի մասը կմնա դեղատանը, պացիենտի շարժունակությունը ևս չի սահմանափակվի,  նա կարող է ամեն անգամ տարբեր դեղատներից դեղ ձեռք բերել: Բազմակի օգտագործման համար նախատեսված դեղատոմսերն ուժի մեջ են վեց ամիս:

Դեղատոմոսով եւ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը տեղադրված  է ՀՀ ԱՆ եւ «Դեղերի փորձագիտական կենտրոն» կայք-էջերում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին