▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցի մարմնավաճառը թասիբով է. Վարդան Ղուկասյան

«Հայկական ժամանակ»-ը Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ Ծառուկյան խմբակցության պատգմավոր Վարդան Ղուկասյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Գյումրիում մասսայական մարմնավաճառությամբ են զբաղվում: «Գյումրեցիք էնքան թասիբով մարդիկ են, որ էդ մարմնավաճառը, բանը, լավ է գնան ուրիշ տեղ հաշվարկեն: Թող Երեւանի դարդը լան, հետո նոր անցնեն Գյումրուն: Գյումրիում ամոթ կա, մի քանի հոգի եթե լինեն էլ, դրանք հաստատ գյումրեցի չեն, կողքերից՝ չգիտեմ որտեղից են եկել: Գյումրու անուն այդ հարցերում կապել՝ ես համաձայն չեմ»,- ասաց Ղուկասյանը: Հարցին, թե ի՞նչ գիտի, որ մարմնավաճառները գյումրեցիներ չեն, Ղուկասյանն ասաց. «Ես գյումրեցիներին էնքան լավ գիտեմ: Ես Գյումրիում ամեն 3-րդ տունը ճանաչում եմ, իրենք էլ ինձ են ճանաչում»,- ասաց նա: Դիտարկմանը, որ մարմնավաճառի ծառայությունները նույնիսկ երկու հազար դրամի շրջանակներում են մատուցվում եւ հարցին՝ արդյո՞ք սոցիալական վիճակն այդքան ծանր է, Վարդան Ղուկասյանն ասաց. «Գյումրեցի էդպիսի կանայք էդտեղ էլ են թասիբով, մնացածի մասին մտածեն: Հիմա այսպիսի կանանց մի հատ կալաշնիկով ավտոմատ պահող է պետք, մեկը լինի, որ մագազինը պահի, որ մագազինը վրեքը դատարկի, մի հոգի էլ պետք է, որ եղանով խփեն, քցեն, որ նոր ընկնե: Գյումրեցիք, որ էդպիսին էլ լինեն, որ տեսան, սրտները կպայթի»,- ասաց նա:

ՀԺ-ի լրագրողի հարցին, թե մարմնավաճառի թասիբը ո՞րն է, Ղուկասյանն ասաց. «Շատ մի խորացի»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին