▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանության մասին նախագծերը Նիդերլանդների խորհրդարանում քվեարկության կդրվեն փետրվարի 22-ին

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատում (Tweede Kamer) այս հինգշաբթի (փետրվարի 22) օրը քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ շրջանառության մեջ դրված 2 օրինագծերը: «Քրիստոնեական Միություն» կուսակցությունը անդամ Ջոել Ֆորդևինդ ներկայացրած նախագծերից առաջինը ավելի կոնկրետ ձևակերպումներով վերահաստատում է 2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը:

2-րդ նախագիծը նախատեսում է նախարարի մակարդակով Նիդերլանդների մասնակցությունը ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին անցկացվող միջոցառմանը: Նշվում է, որ բանաձևերի ընդունման հավանականությունը շատ բարձր է, քանի որ խորհրդարանական 4 կուսակցություններն էլ աջակցում են դրանց: Հիշեցնենք, որ օրեր առաջ բանաձևերի վերաբերյալ մամուլում տեղեկություններ հայտնվելուց հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Աղբյուր` Agos.com.tr

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին