▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ էին գողացել Մատենադարանից. պարզաբանում է Կարեն Գրիգորյանը

Համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Մատենադարանի գիտական մասնաշենքից գողացել են արժեքավոր ափսեներ: Նշվում էր, թե Կ. Գրիգորյանը, ով աշխատում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ որպես դասախոս, հայտնել է, որ գողացել են արույրից (լատուն) պատրաստված ափսեներ։

Ինքը՝ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանումով  է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հարգելի գործընկերներ, երեկվա հրաշալի միջոցառումից հետո տեղի ունեցած փոքր տհաճ միջադեպը այսօր մամուլում մեծ տարածում է ստացել, սկզբնաղբյուրը տեղեկատվության shamshyan. com կայքն է եղել, ով ոստիկանության տեղեկատվությունը տարածել է իր կայքում, չգիտեմ անկեղծ ասած որքանով է դա ճիշտ, առանց ինձ զգուշացնելու տարածել իմ բնակության վայրի և աշխատավայրի, ինչպես նաև տարիքի մասին տեղեկությունը, վերջինը ի դեպ սխալ։ Ինչևիցե, բայց սա սխալ է ընկալվում և տպավորություն է, որ Մատենադարանը ինչոր կերպ կապ ունի այս ամենի հետ, նման բան չկա, Մատենադարանը կապ չունի այս միջադեպի հետ, խնդրում եմ անհեթեթ ինֆորմացիա մի տարածեք և Մատենադարանի անունը անիմաստ մի շահարկեք։ Գողացված ափսեները եղել են Գրիգ Շոկոլա ընկերության սեփականությունը, որի ղեկավարը ես եմ, և արդեն իսկ գողոնը հետ է վերադարձվել անհայտ քաղաքացու կողմից։ Չեմ պատրաստվում բողոք ներկայացնել և բնականաբար գործին ընթացք տալ։ Խնդրում եմ վերջ տվեք այս ինֆորմացիան տարածելուն։ Շնորհակալություն»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին