▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բուժաշխատողի օրը Ձեր՝ նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել... Նիկոլ Փաշինյանի հումորը

Ոստիկանության տեսանյութը Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապված ընկերությունում խուզարկության մասին

Հայկ Մարությանը դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

Հակապետական քարոզչություն անելու կասկածները որեւէ առնչություն չունեն. Արտակ Հերիքյանի գրառումը

Ռամիլ Սաֆարովին գեներալի կոչում տալու մասին լուրերը կեղծ են



2018-02-21 17:35:41

Համացանցում տարածված լուրը, թե իբր քնած հայ սպա կացինով սպանած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովին գեներալի կոչում են տվել, չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական ոչ մի լուրջ կայք չի տեղեկացրել դրա մասին, նման տեղեկություն չկա նաև ադրբեջանական բանակին պատկանող կայքում և իշխանությանը սպասարկող լրատվականներում:

Ռամիլ Սաֆարովը 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ստացել է փոխգնդապետի կոչում: Դեռ մինչև գեներալի կոչում ստանալը պետք է անցնի գնդապետի ուսադիրների տակով: Իհարկե, հեռու չէ այն օրը, երբ Սաֆարովը կկրի գեներալի ուսադիրներ, քանի որ նա այժմ ավելի շատ սեփական երկրում բանակի ու սպայի գովազդային վահանակ է ծառայում, ու ադրբեջանական բանակը փորձում է ցույց տալ, որ խրախուսում և առաջ է տանում բոլոր մարդասպան զինվորականներին:

Ադրբեջանական բանակի նման քայլը միտված է հերթական խմբաքանակի ահաբեկիչներ բուծելուն, որպեսզի փողի, փառքի և պաշտոնի համար զինվորականներն ամեն գնով փորձեն հայ սպանել: Չնայած որ Ռամիլ Սաֆարովի դեպքից հետո բոլոր զինվորականները, ովքեր փորձել են հայ զինվորի կամ սպայի կյանք խլեն, սպանվել են կամ վիրավոր զինակիցների հետ փախել են մինչև Բաքու:

Դա, իհարկե, քիչ է հետաքրքրում ադրբեջանական բանակի ղեկավարներին, քանի որ այդ կերպ նրանք ապահովում են առաջնագծում լարվածությունը և թքած ունեն իրենց մեռնող զինվորների վրա:

Աշոտ Ասատրյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.