Կառավարության այսօրվա նիստի ավարտին Կարեն Կարապետյանը ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանից հետաքրքրվել է, թե արդյոք դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցիչների գործունեության մեջ տնտեսական բաղադրիչի ներառման շուրջ քննարկումներ կատարել են: «Բոլոր նախարարությունները, գերատեսչությունները, որոնք հետաքրքրություններ ունեն մեր դիվանագիտական կորպուսի հետ աշխատելու հարցում, պետք է հստակ ձևակերպեն, թե դիվանագետներն ինչ չափորոշիչներով պետք է տարեվերջին հաշվետվություն տան, որովհետև առաջին փուլում նայել ենք՝ եղել են ժողովներ, հանդիպումներ, որոնց կիրառական կոնկրետ արդյունքը չափելի չէ: Շատ շտապ դա պետք է անել, շատ երկար ենք այդ հարցին մենք անդրադարձել»,- ասել է վարչապետը:Ի պատասխան՝ Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ 2017-ի օգոստոսի 3-ին կառավարության որոշումով հաստատվել են դեսպանատների առջև դրված չափորոշիչները, որտեղ ֆիքվսել է նորմ, որով արտաքին գործերի նախարարը պետք է սահմանի տարեկան պլանը: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել 2018թ. պլանը:
Կարդացեք նաև՝ Աշխարհում նման բան չկա. Կարեն Կարապետյան
Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ ստորև՝ տեսանյութերի միջոցով.