▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բուժաշխատողի օրը Ձեր՝ նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել... Նիկոլ Փաշինյանի հումորը

Ոստիկանության տեսանյութը Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապված ընկերությունում խուզարկության մասին

Հայկ Մարությանը դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

Հակապետական քարոզչություն անելու կասկածները որեւէ առնչություն չունեն. Արտակ Հերիքյանի գրառումը

Ի՞նչ հիմնավորմամբ եք մասնակցում հայ համայնքի պատրիարքի ընտրությանը.Փայլանը՝ Թուրքիայի Ներքին գործերի նախարարին



2018-02-22 15:04:39

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարց է ուղղել: Փայլանը Սոյլուին հասցեագրած իր հարցադրման մեջ մանրամասնորեն նկարագրել է պատրիարքարանում ստեղծված իրավիճակը, շեշտելով, որ այն դեպքում, երբ հայ համայնքը ցանկանում է նոր պատրիարք ընտրել, պետության միջամտությունը այս ընտրությանը ոչ այլ ինչ է քան հայ համայնքի իրավունքների ոտնահարում: «Պետությունն արդյոք ի՞նչ հիմնավորմամբ է մասնակցում հայ համայնքի պատրիարքի ընտրությանը: Ներկայիս պատրիարքը՝ Մեսրոպ Մութքաֆյանը, իր այս հիվանդությամբ, բժշկության օգնությամբ կարող է երկար տարիներ ողջ մնալ: Այդ դեպքում, երբ հայտարարում եք, որ մինչև պատրիարքը չմահանա ընտրություն չի լինի, նկատի ունեք, որ պատրիարքարանը երկար տարիներ կառավարվելու է ձեր նշանակած կառավարչի կողմի՞ց: Բացի այդ, ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեից հետո նախագահ Էրդողանը պահաջեց, որ սեղմ ժամկետներում պատրիարքի ընտրության հարցը կազմակերպվի:

Դրանից հետո արդյոք ի՞նչ փոխվեց և ի՞նչու նա փորձեց խոչընդոտել ընտրական գործընթացին: Նախագահ Էրդողանը Հունաստան կատարած այցի ժամանակ քննադատեց, որ Արևմտյան Թրակիայում մուֆթիի ընտրությունները չեն անցկացվում: Այդ դեպքում ի՞նչպես կգնահատեք Թուրքիայում երկար տարիներ հայ պատրիարքի ընտրության խոչընդոտումը, եկեղեցական ավանդույթները արհամարհելով, պետության կողմից մեկին որպես կառավարիչ նշանակելը և այդ որոշումները հայ համայնքին պարտադրելը»,-ասվում է հայ պատգամավորի հարցադրման մեջ: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը: Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

Աղբյուր` Agos







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.