▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մեր ազգային հերոսներին դնում ենք բանտի մեջ.Վահան Բադասյան

Ա1+-ը գրում է.Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար  Ժիրայր Սեֆիլյանը հերոս է իր անցած ճանապարհով:  Պնդում է մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը. «Ժիրայր Սեֆիլյանն այն սրտացավ անձանցից մեկն է, որը միշտ բարձրաձայնել է այն  վատ իրադարձությունների մասին: Հերոսը միայն իրավունք ունի բարձրաձայնելու այս երեւույթների մասին»:

Վահան Բադասյանին չի հետաքրքրում, որ դատախազը 11 տարվա պատժաչափ է պահանջել Ժիրայր Սեֆիլյանի համար: «Այս բոլորը սուտ է  եւ շինծու: Սա չէ հարցը ուզում են Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին եւ նաեւ իմ նմաններին ասել, որ մի ասեք այս բանը, որովհետեւ սպասում է սա: Այսինքն Ժիրայր Սեֆիլյանին սպասում է անարդարություն:  Կապ չունի, թե դու ով ես եւ ինչ ես արել, այն է, որ եթե դու հարվածում ես մեր համակարգին, մենք բոլորս հարվածում ենք: Մենք մեր ազգային հերոսներին դնում ենք բանտի մեջ, սա է մեր իրողությունը»,- ասում է նա:

Արցախի առաջին պատերազմի վետերանն այսօր մասնակցում էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին:  Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպանն  այս  դատավարությունը քաղաքական հաշվեհարդար է համարում:

«Չկա մեղադրանք, գործի մեջ չկա իրավաբանություն: Ոչինչ չանելու համար միայն կարող են ազատազրկել քաղաքական հակառակորդներին: Ժիրայր Սեֆիլյանին ներկայիս իշխանությունն այդպիսին էլ ընդունում է»,- ասում է պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին