▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ուզում էր ԱՄՆ-ին օսմանյան ապտակ հասցներ, սակայն գերմանական հողաթափով ծեծ կերավ․ թուրք կուսակցապետ

Թուրքիայի «Բարգավաճում» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումից հետո Die Welt-ի թղակից Դենիզ Յուջելին մեկ օրում ազատ արձակելու լուրը։

«Բարգավաճում» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն իր Twitter-ի էջում գրել է․ «Ոչ ոք թող չնեղանա, ոչ ոք թող չբարկանա։ Թուրքիան ուզում էր ԱՄՆ-ին օսմանյան ապտակ հասցներ, սակայն գերմանական հողաթափով ծեծ կերավ:

Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե իր իշխանության օրոք բացառվում է, որ Դենիզ Յուջելն ազատ կարձակվի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին