▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում են մակնշում կատարել իրերի վրա.Հայ ոսկերիչները դժգոհ են ԵՏՄ որոշումից

Հայաստանի ոսկերիչները մի շարք խնդիրներ ունեն, դրանք կապված են նաև ԵԱՏՄ-ի հետ.

«Շուկան շատ ծանր է դարձել՝ կապված ռուսական շուկայի դժվարությունների հետ: Մենք միշտ առաջ ենք քաշել մեկ պայման, որն է՝ այս առևտրական դաշտում հարգերը ընդունվեն ԵՏՄ անդամ 5 պետությունների կողմից: Ցավոք, 4-րդ տարին է՝ այս հարցը չի լուծվում: Մեկ խնդիր էլ կա՝ կապված մակնշման հետ: Պահանջում են մակնշում կատարել իրերի վրա: Շատ լուրջ հարց է: Հիմնականում կատարվում է իրերի ոչ իրավական հոսքերը կանգնեցնելու համար: Այս գործընթացը սկսել է կանանց հագուստից՝ հատկապես մուշտակներից: Կարողանում են արտադրված մուշտակը արտադրանքի տեղից մինչև վաճառքը հետևել, հսկել: Սա ոսկերչության մեջ դժվարանում եմ պատկերացնել: Ի տարբերություն մուշտակի՝ ոսկերչական իրեր շատերը կարող են ունենալ: Ո՞նց պետք է հսկեն դրանք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոնի» ղեկավար Էմիլ Գրիգորյանը:

Բանախոսի փոխանցմամբ՝ մակնշման հարցը դեռ քննարկման փուլում է, կես տարի փորձարկում կլինի, հետո կպարտադրեն:

Ինչ վերաբերում է հարևան երկրների հետ համագործակցությանը՝ նա նշեց, որ Վրաստանում գրեթե վաճառք չկա, Իրանում էլ մեզ ընդունում են, բայց դժվարություններ կան օրենսդրական դաշտում:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին