▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևորը սիրուն զոհ լինեի.Գնդապետը՝ Մարտի 8-ին երբեք շնորհավորանք չստանալու, բայց գեղեցկանալ չմոռանալու մասին

«Չորս տարի անցկացրել եմ մարտի դաշտում ու այսօր փորձեցի հիշել՝ ինձ երբևէ շնորհավորե՞լ են այդ օրը: Չհիշեցի, որովհետև գարնանը միշտ թեժ մարտեր են եղել: Հերթն անգամ Ամանորին էլ չի հասել: Ընդամենը մեկ անգամ ենք նշել՝ 1993 թվականին: Հիշում եմ՝ կռվողներից մեկն ասաց՝ բժիշկ, այսօր ի՞նչ օր է: Պատասխանցեցի՝ չգիտեմ, թե ի՞նչ օր է ու ամսի քանիսն է, բայց որ 1992 թիվն է, դա հաստատ է: Կողքից մեկն ասաց, թե բժի՜շկ, արդեն երեք օր է՝ 1993 թվականն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը:

Տիկին Սերոբյանը, սակայն, մեկ բան լավ է հիշել՝ շպարվելը.

«Մարտը, եթե սկսվում էր առավոտյան ժամը 6-ին, ես 5-ին արդեն ոտքի վրա էի: Գրպանում անպայման ունեի շրթներկ, աչքի մատիտ ու սանր: Ամեն օր շպարվում էի և պատրաստ էի մարտի գնալու: Մի անգամ  փոքր տարիքով տղաներից մեկը, թե.«Շուտով գնալու ենք բարձունք գրավելու: Բժի՛շկ, ինչո՞ւ ես այդպես գեղեցկանում, հես ա մի գնդակ է դիպչելու՝ զոհվես: Պատասխանեցի՝ կարևորը սիրուն զոհ կլինեմ: Հիշում եմ, անընդհատ դեմքս ձեռքերով ծածկում էի, որ վնաս չլիներ: Այսինքն, կինը նույնիսկ պատերազմի ժամանակ է ուզում գեղեցիկ լինել»,-նշեց Աիդա Սերոբյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին