▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջ կեղտաջրերը թափվում են գետեր, որտեղ լողում են մեր երեխաները

Հայաստանում մի շարք գետեր աղտոտված են: Դրանք են՝ Փամբակը, Դեբեդը, Ախթալան, Շնողը, Կարկաչունը, Գեղարոտը, Հրազդանը, Մասրիկը, Մարմարիկը, Գետառը, Կարճևանը, Ողջին, Արծվանիկը, Գորիսը:

«Այս գետերն ունեն  հինգերորդ դասի աղտոտվածություն: Դեբեդը, Ախթալան, Շնողը, Ողջին, Կարճևանը կրում են հանքարդյունաբերության ազդեցությունը, հիմնականում ծանր մետաղներով են աղտոտված: Մյուս աղտոտվածությունը պայմանավորված է մաքրման կայանների բացակայությամբ: Հանգստյան տները, ռեստորանները չունեն մաքրման կայաններ ու ամբողջ կեղտաջրերը թափվում են գետեր, որոնց ափին հանգստանում ենք, լողում են մեր երեխաները:

10 տարի է ՝ հետևում ենք Հրազդան գետի վիճակին: Մեկ անգամ է արտահոսքը բացահայտվել ու կանխվել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին