▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նարեկ Սարգսյանը շուտով մեր տեսադաշտում կլինի. Օսիպյան

Վալերիյ Օսիպյանը՝ Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսի մասին

Պահանջում են Տիգրան Մուկուչյանի հրաժարականը

Մանվել Գրիգորյանին լուսանկարելն ու հրապարակելը իրավունքի խախտում է. Արտակ Զեյնալյան

Կարեն Բոթոյանը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի փոխնախագահի հետ



2018-03-13 18:43:28

Այսօր` մարտի 13-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ  են այցելել Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկինը և  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանական  հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը:   Սևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը :

Հանդիպման մեկնարկին Կարեն Բոթոյանը նախ շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրերին Գեղարքունիքի մարզ այցելելու համար և հավելել, որ նման հանդիպումները  նպաստում են   Հայաստանի և այլ երկրների վարչական միավորումների միջև բարեկամական  հարաբերությունների  ստեղծմանը և  առկա համագործակցությունների խորացմանը: Հանդիպման ընթացքում Կարեն Բոթոյանը  ներկայացրել է  նաև մարզի զարգացման հիմնական ուղղությունները, մասնավորապես կանգ առնելով զբոսաշրջության, գյուղատնտեսության և բնապահպանական  անվտանգության հարցերի վրա:

Պատասխան խոսքում Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկը շնորհակալություն է հայտնել մարզպետ Կարեն Բոթոյանին ջերմ ընդունելության համար և  կարևորել երկու երկրների տարբեր վարչական միավորումների միջև համագործակցության ընդլայնումը՝ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են նաև երկուստեք  հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս ։

 

Գեղարքունիքի մարզպետարան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.