▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է դարձել աշխարհի ամենաերջանիկ երկիրը

ՄԱԿ-ի «Կայուն զարգացման լուծումների ցանցը» հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների տարեկան վարկանիշը:

156 երկրում երջանկության վարկանիշը պարզելու համար հաշվի են առնել կյանքի տևողությունը, բնակչությանն ուղղված սոցիալական աջակցությունն ու կոռուպցիայի դեմ վերաբերմունքը:Զեկույցի արդյունքում  ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան: Երջանկության վարկանիշով երկրորդ տեղը զբաղեցրել է Նորվեգիան:

Աշխարհի ամենաերջանիկ երկրների տասնյակում են` Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին