▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ հաջորդ նախագահը կլինի քուրդ.Պոլսահայ երգիչը՝ կորցրած հողերը հետ վերադարձնելու, դրա հետևանքների մասին

Հայն ու թուրքը կարող են առանց դիվանագետների լեզու գտնել իրար հետ, քանի որ գերտերությունները մինչ օրս հայ-թուրքական հարցն օգտագործում են քաղաքական տարբեր նպատակներով,-համոզված է Ստամբուլից Հայաստան եկած ու այն լքելու մտադրություն չունեցող, բանասեր, օպերային երգիչ Պողոս Եղիազարյանը:

 

Ծնվել եք  1980 թվականին՝  Կ.Պոլսում, 1999թտեղափոխվել եք Հայրենիք: Սովորել եք բանասիրական ֆակուլտետում, ապա ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ավարտել օպերային ստուդիան: Ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել Հայաստան և ո՞րն էր կարծես թե իրարից հեռու մասնագիտությունների ընտրությունը:

-Եկա Երևան, քանի որ Թուրքիայում որևէ համալսարան չուներ հայ բանասիրության ամբիոն: Սովորեցի, սիրահարվեցի և մնացի այստեղ: Աղջկա չէ, երկրին: Անշուշտ, նման դեպքեր էլ եղան, բայց դե... Ինձանից հետո, ի դեպ, Երևան տեղափոխվեցին մայրս ու հայրս:

Ինչ վերաբերում է մասնագիտություններին, ապա համամիտ չեմ, որ իրարից հեռու են: Եթե չկա խոսքը, չի կարող լինել և երգը: Հիմա խոհարարությամբ էլ եմ զբաղվում, անգամ այս երեքն են  համատեղելի: Երբ ընդունվեցի Կոնսերվատորիա՝ ինձ համար շատ հեշտ էր տեքստերի առումով: Եթե Սարոն պետք է երգես կամ Դավիթ Բեկը, արդեն նյութին ծանոթ ես:

Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել, դժվար չի՞ եղել  թուրքերի հետ շփումը:

-Իմ մանկությունն ու պատանեկությունը շատ թեժ է անցել: Ինքնություն հաստատելու, քո ով լինելը բացատրելու խնդիր ունես այնտեղ: Մարդիկ հարցնում են՝ դուք որտեղի՞ց եք եկել այստեղ: Դու պետք է կարողանաս բացատրել, որ ոչ մի տեղից էլ չեք  եկել, ավելին՝ իրենք են եկել:

Ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ: Նրանց տված գիտելիքներով ես կարողանում էի հաղթահարել ցանկացած վեճ, քանի որ պատմություն շատ լավ գիտեի: Կարելի է շատ հանգիստ ասել՝ Ահմեդ ջան կամ Մեհմեդ ջան, սխալ ես ասում, ոչ թե այդպես, այլ այսպես է եղել:

Կ.Պոլսի և Անատոլիայի հայությունը մեծ դեր ունի Օսմանյան կայսրությունում: 1875 թ. Գրիգոր Օտյանն օգնել է Միհդատ փաշային՝ մշակելու Օսմանյան կայսրության սահմանադրությունը։ Սուլթանի կնիքը գտնվել է հայի մոտ, փող արտադրող տպարանը նույնպես հայի է պատկանել: Առաջին անգամ վառոդ բերողը եղել է հայ: Մենք երբեք մտերմությունն ու հավատարմությունը չենք կորցրել: Տարբերություն չենք դրել քրիստոնյաների ու մուսուլմանների միջև:

Ազատորեն ասե՞լ եք, որ հայ եք, չե՞ք վախեցել:

-Միանշանակ ասել եմ: Անունս Պողոս է, երբեք չի աղավաղվել, խաչս էլ միշտ պարանոցիս է եղել: Շատ թուրք ընկերներ եմ ունեցել, խնդիր չի եղել:

Դուք հավատո՞ւմ եք հայի ու թուրքի բարեկամությանը:

-Ինչո՞ւ ոչ: Երբ շփվում ու տեսնում ես անկեղծությունն ու արցունքոտ աչքերը, իհարկե, հավատում ու վստահում ես: Կյանք ապրած մարդը հասկանում է՝ դա կոկորդիլոսի արցունք է, թե՝ ոչ:

Կարծում եմ՝ պետք չէ անցյալով ապրել: Եթե կորցրած տարածքներն ենք ուզում, եկեք, դե ամբողջ Մեծ Հայքը ուզենք:

Այսինքն, համակերպվե՞նք կորցրածի հետ:

-Ո՛չ, չպետք է համակերպվենք, բայց ի՞նչ ենք տալիս այդ հողերի դիմաց: Ո՞վ է գնալու այդ հողերում ապրի: Լոս Անջելեսում բնակվողը կգա՞ Վան ապրելու: Ես կգնայի, գուցե ևս մի քանիսը, բա հետո՞: Պատկերացրեք, թուրքական կառավարությունն ասի, այո՛, վերադաձնում ենք ձեր հողերը, բայց 20 միլիոն քրդերին էլ հետը, ինչպե՞ս ենք մեր քուրդ եղբայրների հետ լեզու գտնելու: ՀՀ հաջորդ նախագահը կլինի քուրդ: Ուզում ու ուզում ենք հողերը, իսկ ի՞նչ պլաններ ունենք:

Իսկ հայ համայնքը գոնե ինչ-որ քայլեր անո՞ւմ է հայկականը պահելու համար:

Մեսրոպ սրբազանը 10 տարի առաջ մեծ ալիք բարձրացրեց և իշխանությունների հետ աշխատելով Ախթամարը վերակառուցեց: Սերուցքը մնաց Աթեշյանին: Ինքը հիմա ելույթ է ունենում ու ասում, որ իր նախաձեռնությունն էր դա: Բա՛րև Ձեզ:

Անի Կարապետյան

 

Կարդացեք նաև՝ Հայի լեզուն կտրել են՝ հայերենով խոսելու համար

Հայերն ուրիշ են, եվրոպացու նման չեն.Բրազիլաբնակ երգիչը եկել ու մնացել է Հայաստանում

Ամեն մարտ ամսին թուրքերը գալիս ու վերցնում են ծնված բոլոր հայերի անունները

Հայաստանում ժողովուրդն արժանապատվություն չունի և փողապաշտ է

Եթե գամ Հայաստան՝ երեխայիս դուք պետք է պահեք

Կտեղադրվի «Վիքիպեդիա»-ին նվիրված աշխարհում առաջին հուշարձանը.Հեղինակը հայազգի Միհրան Հակոբյանն է

Երբ ԱՄՆ-ից կասեն «երեք ու չորս», այնժամ այստեղ կասեն «հինգն ու վեցը»...

Հավաքվել էին երկար-բարակ պոչերն ու մտածում էին, թե ինչպես ռմբակոծեն Հայաստանը

Փարիզի նոր լույսը

Հայ ազգի 51 տոկոսը ապուշ է, 49 տոկոսը՝ խելացի.Ստեփան Փարթամյան

Զորի Բալայանն ասում էր` «Օշին` վառի'ր դա»

Թե ինչպես են բրազիլացիները համաձայնում խաղալ տարօրինակ անվանում ունեցող հայկական ֆուտբոլի ակումբում

Ես ստրուկ չեմ, որ մեծահարուստի մասին գրեմ

Եթե տուն, մեքենա չունես ու հանգստի չես մեկնում, ուրեմն աղքատ ես

Հիմա եմ հասկանում, թե ինչու են բոլորը լքում Հայաստանը

Հայ իշխանավորները խափանել են համերգը՝ իջեցնել տալով վարագույրը

Պետք է պաշտպանենք մեր Արցախը, ամեն մի թիզ հողը․Փիթեր Ջեմ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին